Զանգվածային դաժանություն՝ Մոսուլում
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կիրակի օրը Իրաքի` իր վերահսկողության տակ գտվող Մոսուլ քաղաքում 40 մարդու է գլխատել: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը` հղում անելով «Синьхуа» գործակալությանը: Վերջինս հաղորդում է Նայնավա նահանգի անվտանգության հանձնաժողովի ղեկավար Մոհամմեդ ալ-Բայաթիի խոսքերը: ««ԻՊ»-ը Մոսուլի հիվանդանոց է բերել 40 մարդկանց դիակները և նրանց անունների ցուցակը»,-հայտարարել է նա` հավելելով, որ բոլորը սպանվել են գլխին կրակոցից: Ահաբեկիչները գլխատվածներին մեղադրել է Մոսուլում «ԻՊ»-ի հիմնադիրների դեմ դավադրություն կազմակերպելու և ահաբեկիչներից փախչելու գործում քաղաքի բնակիչներին օգնելու մեջ: Սպանվածների մեջ են նաև Իրաքի անվտանգության ուժերի նախկին աշխատակիցներ: Մոսուլը «ԻՊ»-ի վերահսկողության տակ է 2014 թ-ից:
