Արթուր Ալեքսանյանի բացառիկ լուսանկարի 500 օրինակ փոխանցվեց Արցախի դիրքապահներին

Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերի հունահռոմեական մրցաշարի 98 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտից հետո պարգեւատրման արարողությանը մասնակցեց ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված եւ հետմահու Արցախի հերոսի կոչում ստացած կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի մարզաշապիկ-նկարով: Մեր գործընկեր «Մեդիամաքս» գործակալությունը Ռիոյում հրաշալի լուսանկար էր արել, որտեղ Արթուր Ալեքսանյանը Ռոբերտ Աբաջյանի մարզաշապիկ նկարով կանգնած է պատվանդանին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Արցախ կատարելիք հերթական այցի ժամանակ այսօր այդ լուսանկարից 500 օրինակ Արցախում փոխանցեց առաջնագծում գտնվող եւ ազերի ագրեսորներից մեր սահմանները պաշտպանող առյուծ հայ զինվորներին: Հերոս չեմպիոն Ա. Ալեքսանյանի այդ լուսանկարներից փոխանցվեց նաեւ այն մարտական պոստը պահող առյուծներին, որտեղ հերոսաբար ընկան Արմենակ Ուրֆանյանը` իր քաջարի զինվորների հետ, որոնց թվում էր չեմպիոնի մարզաշապիկի վրա պատկերված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը, եւ հենց նրանք կյանքի գնով պահեցին մարտական դիրքը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Վստահ էինք, որ Արթուրը ոսկե մեդալով է վերադառնալու Հայաստան։ Վստահ էինք նաև, որ նույն մեդալն էր ստանալու նաև Միհրան Հարությունյանը։ Ցավոք, Միհրանի նկատմամբ անարդարացի վարվեցին, իսկ Արթուրը ողջ աշխարհին ապացուցեց, որ հայը ընդունակ է ցանկացած մարզաձևում նվաճել ոսկե մեդալ։ Արթուրի քայլը մեր մարտական ընկեր, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի լուսանկարով շապիկով ավելի է ոգևորել մեզ։ Արթուրը նույնպես մեզ համար համարվում է հերոս և միայն ժողովրդի ծոցից դուրս եկածը նման բան կաներ՝ իր հաղթանակը նվիրելով իր նման հերոսներին։ Մենք քո այդ քայլով, Արթուր ջան, ավելի ամրապնդվեցինք ու հավատացնում ենք քեզ, որ քո նման հաղթանակներ ենք կերտելու սահմանում։ Նույնը փոխանցում ենք նաև ողջ ժողովորդին ու մյուս չեմպիոններին։ Դուք ձեր քայլով մեզ դուխ եք տալիս»։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am