ԻՊ-ի նորակոչիկները քիչ բան են հասկանում իսլամից

ԴԱԵՇ-ի նորակոչիկների 70 տոկոսի  շարիաթի իմացության մակարդակը «բազային է», այսինքն` շատ ցածր: Լրատվական գործակալությունը վերլուծել է 2013-ից մինչեւ 2014 թվականը շարժման 4 030 նոր գրոհայինների վերաբերյալ ավելի քան 3 000 փաստաթուղթ: Նյութերը գործակալության ձեռքում են հայտնվել սիրիական ընդդիմադիր     Zaman al-Wasl կայքի շնորհիվ: Անցյալում կայքն արդեն տեղադրել էր նման փաստաթղթեր. այս տարվա մարտին Sky News հեռուստաալիքը հայտնել է, որ իր տրամադրության տակ  ջիհադիստների 22 000 ֆայլով կրիչ կա: Խոսքը հավաքագրման բլանկների մասին է, որոնցով գնահատում են նորաթուխ ջիհադիստների կրոնական գիտելիքները, մասնավորապես` այն ամենի, ինչը վերաբերում է շարիաթի օրենքներին: ԴԱԵՇ-ի տարածք հասնելուն պես, նրանց համար թեստ են անցկացրել եւ նրանց   1-ից 3 գնահատական են դրել: Ամենացածր ցուցիչը «բազային» մակարդակն է, ամենաբարձրը` «առաջացածը», գրում է Le Figaro-ն: Բոլոր փաստաթղթերն աչքի անցկացնելով` АР-ն վիճակագրություն է կազմել. նորելուկների    70 տոկոսը միայն «բազային» գիտելիքների է տիրապետել, 24 տոկոսը` «միջանկյալ» եւ միայն  5 տոկոսը` «առաջացած»: Հինգ նորակոչիկ աչքի է ընկել նրանով, որ անգիր են իմացել Ղուրանը: Այդ ամենից հետեւում է, որ այդ շրջանում ԴԱԵՇ-ի նորակոչիկների ճնշող մեծամասնությունը թույլ գիտելիքներ է ունեցել շարիաթի վերաբերյալ` այն համակարգի, որը մեկնաբանում է Ղուրանի այաթները եւ հադիսները   (Մուհամմեդ մարգարեին վերագրվող խոսքերի եւ արարքների վերաբերյալ պատմություններ), դրանք օրենքների վերածելով: Ի հաստատումն այդ թվերի, АР-ն ներկայացնում է նախկին ջիհադիստների հարցաքննությունների արձանագրությունները, որոնց ձերբակալել են Եվրոպա վերադառնալուց հետո:   Դա մասնավորապես վերաբերում է Կարիմ Մուհամմեդ Ագգադին, որը մտել է ԴԱԵՇ-ի շարքերում կռվող Ստրասբուրգի տասը բնակիչների թվի մեջ:   Նրանցից երկուսը զոհվել են Սիրիայում, իսկ յոթը Ֆրանսիա են վերադարձել: Այդ թվում` Քարիմ Ֆուեդի եղբայրը, որն անցյալ տարվա նոյեմբերին Փարիզում ահաբեկչական գործողությունների մասնակիցներից մեկն է եղել: «Իմ կրոնական համոզմունքները ոչ մի կերպ չեն ազդել այնտեղից հեռանալու որոշման վրա,- հայտնել է Քարիմը: Իսլամն օգտագործում էին ինձ թակարդը գցելու համար»: ԴԱԵՇ-ի նյութերի համաձայն, եղբայրները շարիաթի գիտելիքների ամենացածր մակարդակն ունեն: Սիրիայից մեկնումը կապված էր նրա հետ, որ նա այնտեղ իրեն օտար էր զգում:

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am