Fitch-ն իջեցրել է Թուրքիայի վարկանիշը

Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը Թուրքիայի արտասահմանյան եւ ազգային արժույթներով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի գծով կանխատեսումը կայունից վատացրել է «նեգատիվի»` BBB- մակարդակի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, վարկանիշի գծով կանխատեսման վատացման համար որպես օրինակ գործակալությունը նշում է Թուրքիայում անվտանգության պայմանների վատացումը եւ պետական հեղաշրջման փորձը: Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ձախողված պետական հեղաշրջման փորձից հետո բանակի մեծ թվով բարձրաստիճան ներկայացուցիչների պաշտոնանկությունը, գործակալության կարծիքով, վնաս է հասցրել անվտանգության սպառնալիքներին երկրի դիմակայության հնարավորությանը: Ըստ թուրքական Haberturk թերթի` Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել է, որ ներկայում բացահայտվել է Գյուլենի կազմակերպության հետ կապված 76 հազար 597 մարդ, պետական համակարգում աշխատանքից ազատվել է 7 հազար 897-ը, որոնք կասկածվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, որոնցից 3 հազարից ավելին զինվորականներ են: «Ընդհանուր առմամբ մինչ այժմ գյուլենականների հետ կապերի կասկածանքով հայտնաբերվել է 81 հազար 494 մարդ», -ասել է Թուրքիայի վարչապետը: Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված Թուրքիայի զինված ուժերից ներկա դրությամբ հեռացվել կամ ձերբակալվել է անձնակազմի մոտ 1,5 տոկոսը:Վերջին տվյալների համաձայն` դիմակայության արդյունքում, որի կենտրոնը դարձել էին Ստամբուլը եւ Անկարան, զոհվել են 246 քաղաքացիներ` չհաշված 100-ից ավելի խռովարարներին, 2 հազարից ավելի մարդ էլ վիրավորվել է: Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարար զինվորականներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարներն իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է: Խռովության կազմակերպման մեջ Անկարան մեղադրում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանիդիության մեջ բնակվող չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա կողմնակիցներին, եւ ձգտում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը Թուրքիա: Ըստ թուրքական Haberturk թերթի` Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել է, որ ներկայում բացահայտվել է Գյուլենի կազմակերպության հետ կապված 76 հազար 597 մարդ, պետական համակարգում աշխատանքից ազատվել է 7 հազար 897-ը, որոնք կասկածվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, որոնցից 3 հազարից ավելին զինվորականներ են: «Ընդհանուր առմամբ մինչ այժմ գյուլենականների հետ կապերի կասկածանքով հայտնաբերվել է 81 հազար 494 մարդ», -ասել է Թուրքիայի վարչապետը:Գյուլենն իր հերթին հայտարարել է, որ ինքը ոչ մի առնչություն չունի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման հետ: Ավելին, «Հիզմեթն այսօր» հրատարակությանը տված հարցազրույցում Գյուլենը հայտարարել է, որ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տառապում է հոգեկան խանգարումով»: Բազմաթիվ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ եւ քաղաքական գործիչներ կարծիք են հայտնել, որ ռազմական հեղաշրջման անհեթեթ փորձը կազմակերպվել է Թուրքիայում միանձնյա իշխանության ձգտող նախագահ Էրդողանի կողմից:  

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am