Ադրբեջանը ԻՊ-ի ահաբեկիչների թիրախ է. փորձագետ

Ադրբեջանը թիրախ է հանդիսանում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության համար, եւ այդ պատճառով այսօր երկրում ավելի շատ անհանգստացնում է զբոսաշրջության «արաբացումը», քան «գյուլենականների» առկայության փաստը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի կրոնական համայնքների հետ աշխատանքի գծով պետկոմիտեի նախկին նախագահ Ռաֆիկ Ալիեւը: «Ադրբեջանի անվտանգությանը սպառնում են ԻՊ-ի ահաբեկիչները, եւ ոչ թե «գյուլենականները»», -հայտարարել է նա: Դրա հետ միասին փորձագետը հայտարարել է, որ այսօր Ադրբեջանի համար «գյուլենականների» վտանգ չի տեսնում: Ներկա պահին նա հնարավոր վտանգ է տեսնում միայն ԻՊ-ի ահաբեկիչներից: «Վերջին երկու ամիսներին Ադրբեջանում խիստ մեծացել է Մերձավոր Արեւելքի երկրներից, հատկապես Իրաքից եւ Սիրիայից զբոսաշրջիկների թիվը: Ես անգամ դա գնահատում եմ որպես զբոսաշրջության «արաբացում»: Այսօր Ադրբեջան ժամանող զբոսաշրջիկների 40-50 տոկոսը արաբներ են: Գալիս են 7-8 հոգանոց խմբերով: Նրանց մեջ տարեց տղամարդ է, մնացածները կանայք են, նրանք երիտասարդ են` գլուխները ծածկած մուսուլմանական գլխաշորերով: Նրանք խոսում են Ադրբեջանի շրջաններ այցելած զբոսաշրջիկների հետ, տեղեկություններ հավաքում: Նրանց բոլորի միջեւ լուրջ կապեր կան: Հյուրանոցն երի անվտանգությունը չի ապահովվում, նրանց բեռը հյուրանոցներում չի ստուգվում», -ասել է Ալիեւը: Նա նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանում ոչ թե շատ «գյուլենականներ կան», այլ մարդիկ, որոնք կարող են ահաբեկչական գործողություն կատարել: Այսպիսով, փորձագետը գտնում է, որ Ադրբեջանը կարող է դառնալ ԻՊ-ի հաջորդ թիրախը: «Այդ մասին խոսվել է բացահայտ: Իմանալով այդ մասին, ինչու մենք անվտանգության միջոցառումներ չենք ձեռնարկում: Երբ ես տեսնում եմ, այդ տուրիստական հոսքը, հասկանում եմ, որ նրանցով ոչ ոք չի զբաղվում: Հյուրանոցները զբաղված են փող վաստակելով, անվտանգության միջոցառումները նրանց մոտ խիստ ցածր մակարդակի վրա է: Ես խիստ անհանգստացած եմ, քանի որ մենք չունենք եկվորներին վերահսկող լուրջ մասնագետների խմբեր», -հավելել է նա: Իսրայելցի փորձագետ, նախկին դիվանագետ, Իսրայելի «Նաթիվ» կենտրոնի նախկին ղեկավար Յակով Քեդմինը virtualaz.org լրատվական կայքին տված հարցազրույցում Ադրբեջանում կրոնական հողի վրա լարվածության հետ կապված հայտնել էր, որ Ադրբեջանի համար ամենալուրջ սպառնալիքներից մեկը կրոնական հողի վրա ծայրահեղական (ehval-ruhiye) հոգեվիճակի ուժեղացումն է: «Այս կամ այլ իսլամիստական խմբավորումների մարտիկների` Սիրիայից Ադրբեջան վերադարձը կարող է պատճառ դառնալ երկրում ներքին կայունության կտրուկ խախտման եւ ահաբեկչական գործողությունների աճի համար», -ասել է իսրայելցի փորձագետը:

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am