Պրիմերան ավելի կարևոր է Չեմպիոնների լիգայից
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության մեկնարկից առաջ խոսել է լրագրողների հետ: «Իսպանիայի առաջնությունը շատ կարևոր է մեզ համար: Այո, կան Իսպանիայի Գավաթը և Չեմպիոնների լիգան, սակայն Պրիմերան առաջնային նշանակություն ունի մեզ համար: Գոհ եմ կազմից: Ֆուտբոլիստներն անհամբեր սպասում են մրցաշրջանի մեկնարկին»,- Զիդանի խոսքը մեջբերում է «Football Espana»-ն:
