Հալեպում մահացել է Օմրան Դակնիշի ավագ եղբայրը
Հալեպում մահացել է 5-ամյա Օմրան Դակնիշի ավագ եղբայրը. Օմրանի լուսանկարը համարվել է սիրիական պատերազմի տառապանքների խորհրդանիշ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական դիտորդական կենտրոնի հաղորդագրությանը: Ալի Դակնիշը և նրա հայրը զոհվել են Հալեպում հիվանդանոցին հասցված ավիահարվածի հետևանքով: Այս մասին հայտնել է գրոհի ականատեսը: Բժիշկները տղայի մոտ ախտորոշել են ուժեղ արյունահոսություն և ներքին օրգանների բազմաթիվ վնասվածքներ: Հնգամյա Օմարի լուսանկարը, ում դեմքը ծածկված է եղել արյան և կեղտի հետքերով, ավելի վաղ ցնցել է հասարակությանը: Նրա պատմությունը ներկայացնելիս CNN-ի լրագրողը հեկեկացել է ուղիղ եթերում: Օմարին համարել են սիրիական պատերազմի խաղաղ բնակիչների տառապանքների խորհրդանիշ: Ինչպես հաղորդվել է՝ տղան ողջ է մնացել:
