Ռիո-2016. Հայաստանն ունի 2 մասնակից

Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի վերջին օրը կվիճարկվի մեդալների 12 հավաքածու: Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչներ Դավիթ Սաֆարյանը (65 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ) հանդես կգան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում: 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը պայքարի կսկսի 1/8 եզրափակիչից եւ կմրցի աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, իտալացի 24-ամյա Ֆրանկ Մարկեսի հետ: Հաղթանակի դեպքում 27-ամյա Սաֆարյանը 1/4 եզրափակիչում կհանդիպի Ամաս Դանիել (Նիգերիա) – Զարուբի Յակոբիշվիլի (Վրաստան) զույգի հաղթողին: 30-ամյա Գեորգի Կետոեւը եւս կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ գոտեմարտելով Բաքվում կայացած 2015թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, վրացի 27-ամյա Էլիզբար Օդիկաձեի հետ: Այս զույգի հաղթողին քառորդ եզրափակիչում բաժին է հասնելու Մամեդ Իբրագիմով (Ղազախստան) – Խոսե Դանիել Դիաս (Վենեսուելա) զույգի հաղթողը: Մեկնարկային գոտեմարտերը կսկսվեն Երեւանի ժամանակով 15:30-ից: Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Միշա Ալոյանը 52 կգ քաշային կարգի եզրափակիչում կմենամարտի ոսկե մեդալի համար: Վերջին օրվանից առաջ Հայաստանը մեկ ոսկե ու 3 արծաթե մեդալով 42-րդն է մեդալային հաշվարկում, որի առաջատարի դիրքը պահպանում են ամերիկացիները: ԱՄՆ-ի մարզիկները նվաճել են 43 ոսկե, 37 արծաթե ու 36 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում գտնվող բրիտանացիներն ունեն 27 ոսկե, 22 արծաթե եւ 17 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 26 ոսկի, 18 արծաթ, 26 բրոնզ: Ռուսաստանը դարձյալ շրջանցել է գերմանացիներին եւ 17 ոսկե, 17 արծաթե ու 19 բրոնզե մեդալով բարձրացել չորրորդ տեղ: Ռիո-2016. 16-րդ օր, եզրափակիչներ 16:30 (Երեւանի ժամանակով). Աթլետիկա, տղամարդիկ, մարատոն 18:00. Գեղարվեստական մարմնամարզություն, թիմային վարժություն 19:30. Լեռնային հեծանիվ, տղամարդիկ, կրոս-քանթրի (կտրտված տեղանքում) 20:15. Վոլեյբոլ, տղամարդիկ, Բրազիլիա - Իտալիա 20:30. Ազատ ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 65 կգ (Դավիթ Սաֆարյան) 20:30. Ազատ ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 97 կգ (Գեորգի Կետոեւ) 21:00. Բռնցքամարտ, կանայք, 75 կգ 21:00. Հանդբոլ, տղամարդիկ, Ֆրանսիա – Դանիա 21:15. Բռնցքամարտ, տղամարդիկ, 52 կգ, Միշա Ալոյան (Ռուսաստան) – Շախոբիդին Զոիրով (Ուզբեկստան) 22:00. Բռնցքամարտ, տղամարդիկ, 64 կգ 22:15. Բռնցքամարտ, տղամարդիկ, 91 կգ 22:45. Բասկետբոլ, տղամարդիկ, ԱՄՆ - Սերբիա

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am