Գարեջրի փառատոնը Երևանում

Կարապի լճի հարակից տարածքում երաժշտական ուրախ ռիթմերով մեկնարկել է Երևանի գարեջրի ամենամյա 3-րդ փառատոնը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ժամը 19:00-ին Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի և քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի ողջույնի խոսքով ազդարարվել է փառատոնի պաշտոնական բացումը: Երևանի գարեջրի փառատոնում ներկայացված է շուրջ 15 ընկերությունների 20 տաղավար: Փառատոնի ընթացքում տաղավարներում  կանցկացվեն արագ ըմպելու, ձողիկով ըմպելու, նրբերշիկի համը որոշելու, գետնանուշն արագ մաքրելու, խեցգետինն արագ ուտելու և այլ մրցույթներ, որոնց կարող են մասնակցել բոլոր այցելուներն ու ստանալ անակնկալ նվերներ ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ մասնակից ընկերությունների կողմից: Ժամը 22:00-23:00-ն կանցկացվի փառատոնի փակման արարողությունը, որի ժամանակ բոլոր մասնակից ընկերությունները կստանան մասնակցության շնորհակալագրեր՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից: Փառատոնային երեկոն կուղեկցվի համերգային հագեցած ծրագրով: Կենդանի հնչողությամբ հանդես կգան «Alexandrapol» և «Boeing» նվագախմբերը,  իսկ երեկոն կեզրափակվի DJ Soprano-ի կատարումներով: Հիշեցնենք, որ «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրով անցկացվող Երևանի գարեջրի փառատոնը Երևանի քաղաքապետարանի «Համով-հոտով Երևան» և «Երևան ՏԱՐԱԶֆեստ» խոշոր փառատոներից հետո երրորդն է: Այն  նախորդ երկուսի նման արդեն հասցրել է սիրվել ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի կողմից: Փառատոնի այցելուների թիվը նախորդ տարիներին գերազանցել է 4000-ը: Երևանի գարեջրի փառատոնը, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ,  Երևանի զբոսաշրջային ծրագրի կարևոր բաղադրիչներից է և ուրույն նպաստն է բերում մայրաքաղաքում միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը: Երևանի գարեջրի փառատոնի նպատակը հանրությանը հայկական գարեջրի առանձնահատկություններին ծանոթացնելն ու հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին մեկ հարթակի ներքո համախմբելն է։ Փառատոնին մասնակցում են «Երևանի գարեջուր» գործարանը՝ «Կիլիկիա», «1952», «Yerevan», էքսքլյուզիվ մուգ ապրանքանիշերով, «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարանները, որոնք ներկայացնում են Gyumri, Aleksandropol, Ararat, Chezh ապրանքատեսակները, «Կոտայք» գարեջրի գործարանը, «Beer Academy» (Գարեջրի ակադեմիա)  փաբ-գարեջրի լաբորատորիան, «Յանկի» փաբը, «Կառլոֆֆ» չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայ խեցգետնակերների ֆեդերացիան, «Բիռ մանիա» գարեջրատուն-սրճարանը, «Նավավար» ձկնալի ըմպենարանը: Փառատոնին այս տարի առաջին անգամ մասնակցում է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը՝ «Ղարաբաղ. թաքնված գանձ» տաղավարով՝ ներկայացնելով Արցախի զբոսաշրջային ներուժը:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am