Համագործակցություն՝ Իսրայելի և Վրաստանի միջև
Իսրայելի բարձր տեխնոլոգիաների դպրոցը պատրաստվում է մասնաճյուղ բացել Վրաստանում, հայտնել է Իսրայելի առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Իցիկ Մոշեն: Ինչպես փոխանցում է apsny.ge-ն, իսրայելցի մասնագետները կարող են Վրաստանում դասավանդել բարձր տեխնոլոգիաների հետ կապված առարկաներ, քանի որ Իսրայելը մեծ փորձ ունի տվյալ բնագավառուոմ: Նշվում է, որ միայն գաղափարներ վաճառելով Իսրայելը տարեկան միլիարդավոր դոլարներ է ստանում: Իցիկ Մոշեի խոսքով, Վրաստանը մեծ ներուժ ունի այս ոլորտում: Ենթադրվում է, որ բարձր տեխնոլոգիաների իսրայելական դպրոցը Վրաստանում կգործի մեկ տարի եւ կփոխանցի այն գիտելիքները, որոնք այլ տեղերում տրամադրում է երեքամյա կուրսով:
