Ռուսական ինքնաթիռները ժամանում են «Համադան», որ զինվեն
«Համադան» ավիաբազայում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռների ընդունումն իրականացվել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Իրանի ՊՆ ղեկավար Հոսեյն Դեհգանը: Նրա խոսքով՝ նման խնդրանք է ստացվել Սիրիայի կառավարության կողմից: Նա նաև նշել է, որ ռուսական ինքնաթիռները ժամանում են «Համադան», որպեսզի վառելիք լցնեն կամ զինվեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրանական Tasnim գործակալությանը:
