Թուրքիան մտադիր է ակտիվացնել Սիրիայի խնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերը. վարչապետ
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Իրանի, Պարսից ծոցի երկրների, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ աշխատանքի դեպքում հնարավոր կլինի հասնել Սիրիայի խնդրի լուծմանը։ Յըլդըրըմի խոսքով՝ Թուրքիան մտադիր է ակտիվացնել Սիրիայի խնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերը։ Յըլդըրըմը կարևորել է Սիրիայում արյունահեղության շուտափույթ դադարեցումը, քանի որ զոհվում են անմեղ մարդիկ։ ՄԱԿ-ի տվյալներով՝ 2011 թվականից Սիրիական ճգնաժամի ժամանակ զոհվել է մոտ 500.000 մարդ։
