Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ է փորձարկել
RIA Novosti-ն տեղեկացնում է,որ Հյուսիսային Կորեան հայտարարել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին՝ հատուկ հայտարարություն անելով կենտրոնական հեռուստատեսության եթերում։ «Այսօր հաջողությամբ անցկացվել է ջրածնային զենքի առաջին փորձարկումը:Միջուկային սարքը կարող է պայթած լինել 100 մետր խորության վրա»,- հայտարարել է հյուսիսկորեական հեռուստատեսության հաղորդավարը։ Նրա խոսքով՝ ջրածնային զենք ունենալը դարձել է երկրի համար պատմական իրադարձություն։
