Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի ֆինանսական տնօրենը

Այսօր առավոտյան Բաքվում ձերբակալվել է Ադրբեջանում միակ ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի ֆինանսական տնօրեն, «Ժողովրդական ճակատ» կուսակցության (ԺՃԿ) ակտիվիստ Ֆաիգ Ամիրովը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան»-ին հայտնել է ԺՃԿ-ի փոխնախագահ Գյուզալ Բայրամլըն: «Ազադլըգ»-ը գրում է, որ ներկայում Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով հետաքննչական վարչության աշխատակիցները խուզարկություն են անցկացնում Ամիրովի բնակարանում: Ֆաիգ Ամիրովի ձերբակալության պատճառը հայտնի չէ: Իրավապահ մարմինները դեռեւս չեն մեկնաբանում իրավիճակը: Ֆաիգ Ամիրովը ԺՃԿ-ի առաջնորդ Ալի Քերիմլիի մերձավոր զինակիցն է: «Ինչպիսի մեղադրանք էլ որ առաջադրվի Ամիրովին, դա հիմք չի ունենալու: Տեղի ունեցողը անձամբ իմ և կուսակցության դեմ ուղղված իշխանությունների արագացված ռեպրեսիվ արշավի մաս է», -գործակալությանն ասել է Ալի Քերիմլին: Ադրբեջանում վերջին երեք օրերին ձերբակալվել են երիտասարդական NIDA, REAL շարժումների եւ ընդդիմադիր կազմակերպությունների 9-ն ակտիվիստներ եւ երկու լրագրողներ: Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին պետք է հանրաքվե տեղի ունենա սահմանադրության մեջ փոփոխությունների մասին: Ադրբեջանում շատերը վերջին ձերբակալությունների ալիքը համարում են որպես սեպտեմբերյան հանրաքվեից առաջ քաղաքացիական հասարակությանը իշխանությունների կողմից ճնշելու հերթական փորձ: Ձերբկալված բոլոր ակտիվիստները դեմ են արտահայտվել Ալիեւի առանց այն էլ ընդարձակ լիազորություններն ավելի ընդլայնող հանրաքվեին և քննադատել կառավարությանը: Ադրբեջանում վերջին օրերին սկսված նոր բռնաճնշումների ալիքն արժանացել է միջազգային հանրության լուրջ արձագանքին: Իրավապաշտպան 19 միջազգային կազմակերպությունների կոալիցիան հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որում Ադրբեջանի իշխանությունից պահանջել են դադարեցնել ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումները եւ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին:«Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հետ կապված հանրաքվեին 6 շաբաթ մնացած իշխանությունը նոր բռնաճնշումների ալիք է սկսել: Նպատակը ընդդիամդիր ձայները լռեցնելն է: Կոալիցիայի անդամ կազմակերպությունները պահանջում են լավացնել երկրում մարդու իրավունքների աղետալի վիճակը եւ ազատ արձակել քաղբանտարկյալներին», -ասվում է հայտարարության մեջ:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am