Տիգրան Մուկուչյանը Խանդոյանի առաջադրման մասին

Օգոստոսի 19-ին ավարտվել է ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետը: Առաջիկա 5 օրերի ընթացքում Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները պետք է ուսումնասիրեն թեկնածուների փաստաթղթերն ու որոշում կայացնեն գրանցելու կամ չգրանցելու վերաբերյալ: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում գյուղապետի թեկնածու է առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից Tert.am-ը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է խնդիրներ առաջանան Խանդոյանի գրանցման հետ կապված, քանի որ վերջինս ՊՊԾ-ի գրավման գործով ներգրավված է որպես մեղադրյալ և այժմ գտնվում է կալանքի տակ: «Ընտրատարածքային հանձնաժողովն է ուսումնասիրում թեկնածուների փաստաթղթերը և կայացնում որոշումներ: Որևէ դատողություն նախապես անհնար է անել»,-ասաց Մուկուչյանը՝ հավելելով . «Այս փուլում թեկնածուներն առաջադրել են իրենց փաստաթղթերը, հիմա սկսվում է գրանցման փուլը: Ընտրատարածքային հանձնաժողովներն ուսումնասիրում են փաստաթղթերը և դրա հիմա վրա արդեն սահմանված ժամկետներում որոշումներ են կայացնում գրանցումների վերաբերյալ: Գրանցման ավարտից հետո են թեկնածուները, որոնք գրանցվել են, մասնակցում ընտրապայքարին, ում գրանցումը մերժվում է, իրավունք ունի դատական պաշտպանություն իրականացնել»: Հարցին,ն թե Հատուկ քննչական ծառայությունը որևէ միջնորդություն ներկայացրե՞լ է ՊՊԾ-ի գնդի գրավման գործով անցնող Արայիկ Խանդոյանի համար, քանի որ ՔԿՀ-ն լիազորագիր տալու առթիվ Խանդոյանի փաստաբանին ասել էր, թե լիազորագրի հարցը չի կարող քննարկել, մինչև ՀՔԾ-ն դիրքորոշում չհայտնի: «Դա ոչ մի նշանակություն չունի: ՀՔԾ-ն նման միջնորդություն չի ներկայացրել և ինքը, ըստ էության չպետք է նաև ներկայացնի»,- ասաց ԿԸՀ նախագահը: Tert.am–ը Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց նաև, թե ինչպես է Արայիկ Խանդոյանը գյուղը ղեկավարելու ՔԿՀ-ից, եթե ընտրվի գյուղապետ: «Դա արդեն առանձին, Տեղական ինքնակառավարման մասին օրենքով է կարգավորվում»,- այդ առթիվ ասաց Մուկուչյանը: Ինքը՝ ԿԸՀ նախագահը չի հիշում դեպք, որ որևէ թեկնածու ընտրվի ու ՔԿՀ-ից ղեկավարի համայնքը. «Ես չեմ հիշում նման նախադեպ: Ընտրական իրավահարաբերություններն ավարտվում են ընտրություններով, հետո սկսվում են այլ իրավահարաբերություններ, որոնք ԸՕ-ն չեն կարգավորվում»: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել, եթե դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նա դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը»: Սա նշանակում է, Ծաղկահովիտի գյուղապետ ընտրվելու դեպքում Խանդոյանը կարող է ղեկավարել համայնքը մինչև իր հետ կապված գործով դատարանի օրինական վճիռը մտնի ուժի մեջ: Իսկ դա կարող է ամիսներ տևել, անգամ տարի: Այդքան ժամանակ Արայիկ Խանդոյանը կարող է լինել Ծաղկահովիտի ընտրված գյուղապետ:  

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am