«Արագընթաց Երևան» էքստրեմալ մրցույթ` Երևանում

Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Լենինգրադյան փողոց-Իսակովի պողոտա ճանապարհահատվածում ու նաև հատուկ այս մրցումների համար պատրաստված հարակից տարածքում կազմակերպել է միանգամից մի քանի էքստրեմալ մարզաձևերի մրցույթ-փառատոն, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ողջունելով ներկաներին, մարզիկներին ու հանդիսատեսին` քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետը նշել է, որ նախաձեռնությունն այս ծավալով կյանքի է կոչվում առաջին անգամ` հաշվի առնելով էքստրեմալ մարզաձևերի նկատմամբ վերջին տարիներին մեծացող հետաքրքրությունը: Յուրի Մամիկոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վստահեցրել է, որ նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն: Նախաձեռնության նպատակը  քաղաքապետարանի կողմից անցկացվող «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի և ընդհանրապես մարզական միջոցառումների մարզական բաղադրիչը համալրելն  է: Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանն էլ նշել է, որ փառատոնն, իրոք, հիանալի նվեր է էքստրեմալների համար ու նույնպես վստահություն հայտնել, որ այն կդառնա ավանդական`ավելի ընդլայնելով մասնակիցների աշխարհագրությունը: Այնուհետ փառատոնը հայտարարվել է բացված: Մարզաերաժշտական շոուն  մեկնարկել է մասնակիցների շքերթով, որից հետո ցուցադրական ելույթներ են կազմակերպվել լեռնահեծանվային սպորտ,կարտինգ, մոտոկրոս մարզաձևերից: Ներկաներին իրենց ունակություններն են դրսևորել նաև ավտոմոտոռալլիի տարբեր դասերի մեքենաների ու մոտոցիկլների մրցումների մասնակիցների մրցելույթները. ջիփեր, սեդաններ, բայքերներ: Մի քանի ժամ տևող ավտոմոտոշոուն ադրենալինի լիարժեք չափաբաժին է ապահովել մասնակիցներին ու այս ամենին հետևող մարզասերներին: Նրանց առանձնահատուկ ուշադրությունն է գրավել նաև առաջին անգամ կազմակերպվող ցեղական վարժեցված շների մրցույթը: Ի դեպ, մրցութային են եղել նաև առանձին մարզաձևերի ներկայացուցիչների ելույթները, որոնցից հետո աչքի ընկած լավագույն արշավորդները պարգևատրվել են գավաթներով ու մեդալներով: Մրցույթ-փառատոնի ավարտին մասնակիցները ու հանդիսականները նշել են, որ օրն իսկապես լի է եղել սուր զգացողություններով: Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվել է օրվան  համահունչ երաժշտությամբ, իսկ մասնակիցներին հնարավոր բժշկական օգնություն ցուցաբերելու և անվտանգության ապահովման նկատառումով տարածքում մշտական հերթապահություն են սահմանել Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնություն» ընկերության և հրշեջ ծառայության անձնակազմերը, որոնց կարիքը, բարեբախտաբար, չի զգացվել:  

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am