Անկարան թույլ չի տա
Թուրքիայի նախագահ Բաշար Ասադը կարող է մնալ իշխանությունում անցումային կառավարության ժամանակ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, գրում է թուրքական Hurriyet-ը: Նրա խոսքով՝ Թուրքիան հաջորդ վեց ամիսներին ակտիվ դեր է խաղալու սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում: Յըլդըրըմն ասել է, որ Սիրիայում անցումային կառավարության ձևավորումից հետո Ասադը պետք է հեռանա պաշտոնից: Պաշտոնական Անկարան, ասել է Թուրքիայի վարչապետը, թույլ չի տա Սիրիան բաժանել առանձին պետությունների:
