Ճապոնիայի ափերին 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի ափերին 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Հատինոհե նավահանգստից 185.7 կմ հեռավորության վրա է եղել եւ մոտ 10 կմ խորության վրա: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
