Թրամփը թողարկել է առաջին նախընտրական հեռուստատեսային հոլովակը
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ընտրարշավի մեկնարկից հետո առաջին անգամ նախընտրական հեռուստատեսային հոլովակ է թողարկել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով հայտնում է The Hill պարբերականին:Հոլովակում հաղորդավարը ասում է, որ «Ամերիկայում Հիլարի Քլինթոնի համակարգը կառուցված է ամերիկացիների դեմ»: Տեսանյութը պատմում է, որ Հիլարի Քլինթոնի Ամերիկայում համակարգն ամերիկացիների դեմ է, ինչպես նաև քննադատվում է ապօրինի միգրանտների հարցում Քլինթոնի քաղաքականությունն ու մեծաթիվ սիրիացի փախստականներին ընդունելը: Հոլովակի վերջում մեկնաբանը պատմում է Թրամփի ԱՄՆ-ի մասին, որը «անվտանգության մեջ է»: «Ահաբեկիչներին և հանցագործներին չեն թողնում (երկիր): Սահմանը պաշտպանվում է, մեր ընտանիքները անվտանգության մեջ են»,- ավարտում է մեկնաբանը:
