Թուրքիայում ևս 18 խոշոր գործարար է ձերբակալվել
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարելու գործի շրջանակներում ձերբակալվել է Թուրքիայի վարչապետի անձնակազմի 18 աշխատակից: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում տալով թուրքական «Անադուլու» գործակալությանը:Ձերբակալված գործարարները Թուրքիայի ձեռնարկատերերի և արդյունաբերողների կոնֆեդերացիայի (TUSKON) անդամ են: Նրանք նույնպես կասկածվում են հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական կազմակերպության հետ կապեր ունենալու համար: Մոտ ժամանակներս ձերբակալվածները կգանգնեն դատարանի առաջ: Հիշեցնենք, որ Թուրքիայում հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձը ձախողվել էր
