Թուրքիան ՌԴ հետ մերձեցման գնաց այլընտրանք չունենալու պատճառով. Գյուլեն
ԱՄՆ-ում ապաստանած թուրք քաղաքական եւ կրոնական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենը արաբական Al Arabiya հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտնել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ մերձեցման է գնացել այլ տարբերակների բացակայության պատճառով: «Հիմա Թուրքիան շատ խնդիրներ ունի, եւ ես կարծում եմ, որ այդ քայլերը մարմնավորում են Թուրքիայի իշխանությունների գործողությունների հուսահատությունը՝ կապված այլընտրանքային տարբերակների բացակայության հետ»,- ասել է Գյուլենը, գրում է РИА-ին:
