Զոհված սպայի հայրը քիչ էր մնում գետնի տակ թաղեր շինարարական կազմակերպության տնօրենին

«Քառօրյա պատերազմում ընկած զինծառայողների Գյումրիի պանթեոնի շուրջ իրավիճակը սրվել է։ Պետական միջամտության շրջանակներում Գյումրիից դուրս, «Շիրակ» գերեզմանոցում տարածք էր հատկացվել՝ եղբայրական գերեզման-պանթեոն կառուցելու համար։ Բայց անցել Է 5 ամիս, և անգամ գերեզմանները հարակից մայրուղուց անջատող բետոնե պատը չի կառուցվել։ Հարազատները գալիս Էին ու տեսնում, որ հողի թմբերի վրայով ավտոմեքենաներ են անցել-դարձել, ու բարկանում էին։ Մի քանի օր առաջ նրանք հայտարարեցին, որ հրաժարվում են պաշտպանության նախարարության աջակցությունից և սեփական միջոցներով բետոնային աշխատանքները կանեն։ Վիկտոր Յուզիխովիչի մորաքրոջ ամուսինն Էլ՝ Անդրանիկ Ազոյանը, որը բետոնային աշխատանքների մասնագետ Է, արագ գործի գլուխ Է անցել։ «Բոլորն Էլ համաձայն են, որ ավելի լավ Է, մեզ քիչըմ նեղություն տանք, որակով շինարարություն լինի, քան ոչինչ չլինի, հասնի սեպտեմբերը, անձրևային եղանակին գործը կիսատ-պռատ մնա»,– ասում Է նա։ Որպես բետոնի մասնագետ, վստահեցնում Է. գերեզմանները ճանապարհից առանձնացնելու, բետոն լցնելու համար ամենաշատը 10-15 օր Էր պետք, բայց գործը ձգվեց 4 ամիս։ Խայտառակ դրվագներից այս օրերին խուսափել չհաջողվեց։ Զոհված սպա Վիկտոր Յուզիխովիչի հայրը՝ Ալեքսանդր Յուզիխովիչը, քիչ էր մնում գետնի տակ թաղեր ՊՆ-ի մրցույթում հաղթող շինարարական կազմակերպության տնօրեն Սարգիսին, երբ տեսավ, որ որդու գերեզմանի վրայով մեքենա Է անցել։ «Փոսն եմ գցել, ուզել եմ թաղել, տղերքը պահեցին»,– ասաց նա։ Մինչ այդ «Ախուրյանում» գրանցված այդ կազմակերպության տնօրենը զոհվածների հարազատներին հայտնել Էր, որ ՊՆ-ն իրենց գումարները չի տրամադրում, և հենց դա Է պատճառը, որ աշխատանքները ժամանակին չեն արվում։ Երկու օր առաջ պանթեոն էին գնացել Շիրակի զինկոմ Գագիկ  Խաչատրյանը և ՊՆ-ից մի պաշտոնյա։ Նրանք խոստացել էին, որ երեք օրում գումարները կտրամադրվեն, և աշխատանքները կվերսկսվեն։ «3 օր ժամանակ են տվել, իրենք արդեն սկսել են աշխատել,– ասում է Թալիշում զոհված Տիգրան Աբգարյանի հայրը՝ Արամ Աբգարյանը։– Մենք լցնում էինք բետոնը, իրենք էլ եկան, որոշեցին, որ երեք օրում գումարները կփոխանցեն»։ Դիմեցինք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին՝ պարզելու, թե ինչպես է ընտրվել կապալառու կազմակերպությունը, և ինչու վերջինիս գումարներ չեն տրամադրվում։ Սակայն նա ոչ զանգերին էր պատասխանում, ոչ հաղորդագրություններին», գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am