Ալիևին առիթ էր պետք. Քաղաքական «որս»` նաև Ադրբեջանում

Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին են նախատեսված սահմանադրական փոփոխություններ: Դրանց նախաշեմին բռնաճնշումների նոր ալիք է բարձրացել: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը հրամանագիր էր ստորագրել երկրի Սահմանադրական դատարան «Ադրբեջանի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ» հանրաքվեի ակտի նախագծի փոխանցման մասին: Նախագծով առաջարկվում է Ադրբեջանում սահմանել առաջին փոխնախագահի և փոխնախագահների պաշտոններ: Առաջարկվում է նաև երկարաձգել նախագահի լիազորությունների ժամկետը մինչև յոթ տարի, այժմ այն հինգ տարի է: Մի քանի ամսվա ընդմիջումից հետո ադրբեջանական իշխանությունները դարձյալ սկսել են բանտ նետել ընդդիմադիրներին և քաղաքացիական ակտիվիստներին: Սահմանադրական փոփոխություններին ընդդիմացող ակտիվիստներին նույն՝ «տիպային» մեղադրանքներն են առաջադրվում՝ խուլիգանություն, ապօրինի ձեռնարկատիրություն, թմրանյութերի ապօրինի շրջանառություն: Իշխանությունների գլխավոր թիրախն այս անգամ «Ռեալ» քաղաքացիական շարժումն է, որի երեք անդամները՝ շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարևլին, էլշան Գասըմովը և Թորոգուլ Իսմայիլովն անցած շաբաթ ձերբակալվել, ապա կալանավորվել են: «Նիդա» շարժման անդամ Էլգիզ Գահրամանովը նույնպես իրավապահների ուշադրության կենտրոնում է, առայժմ՝ կասկածյալի կարգավիճակում: Ադրբեջանում երիտասարդ ակտիվիստների նկատմամբ վերսկսված քրեական հետապնդումները բողոքի ալիք են բարձրացրել միջազգային հանրության շրջանում: Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարել է, թե «ծայրաստիճան մտահոգված է այդ ձերբակալություններով»: «Հաստատակամորեն կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել ակտիվիստներին»,- «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է պետքարտուղարության փոխխոսնակ Մարկ Թոները: «Ադրբեջանի իշխանությունները պետք է չեղարկեն վերջին օրերին ձերբակալված ակտիվիստներին առաջադրված մեղադրանքներն ու անհապաղ, անվերապահորեն ազատ արձակեն նրանց»,- հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը: Մի քանի օրում եռանդուն կերպով պատժիչ գործողություններ իրականացնելով, Ադրբեջանի վարչակարգը հետապնդում է մեկ հստակ նպատակ՝ ապացուցել, որ չեզոքացնելու և վնասազերծելու է բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն բողոքի ակցիաներ անցկացնել սեպտեմբերի 26-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախորդող շրջանում: Ադրբեջանի ընդդիմությունը, սակայն, համառորեն սպառնում է փողոցային պայքարի միջոցով տապալել հանրաքվեն՝ պնդելով, որ Ալիևի նպատակն է՝ օրենքի փոփոխությամբ ամրապնդել իշխանությունն իր ընտանիքի ձեռքում: Այս հայտարարությունների հեղինակներն, ըստ ամենայնի, անպատիժ չեն մնա: Արդեն հայտնի է, որ ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին պաշտոնապես հռչակվել է Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի գործակալ: «Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության խոսնակ Էլդար Սուլթանովին, հաղորդել է, թե Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել թուրք իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի՝ ադրբեջանցի համակիրների նկատմամբ։ Ադրբեջանի իշխանամետ պարբերականներից մեկը վերջին օրերին գրել էր՝ «Թուրքական իրավապահների կասկածները, որ հենց Քերիմլին կարող էր կատարել Ադրբեջանում Գյուլենի գործակալի դերը, ծագել էին դեռ 2014 թվականին։ Լավատեղյակ աղբյուրների համաձայն, հետաքննությունը Քերիմլիի և Գյուլենի ֆինանսական բուրգի ղեկավար Մուրատ Քըլըչլըի միջև սերտ կապեր է հայտնաբերել»: Ընդդիմադիր այս գործչին մեղադրում են Ադրբեջանում հեղաշրջում ծրագրելու մեջ: Պաշտոնական Անկարան հաստատել է տեղեկությունը, թե Թուրքիայում հեղաշրջման փորձի՝ հաջողությամբ պսակվելու դեպքում, Գյուլենի համակիրները ծրագրել էին հեղաշրջում իրականացնել նաև Ադրբեջանում։ «Հույս չունենաք, թե նման կեղտոտ մեթոդներով կկարողանաք կանխել խաղաղ ցույցերը։ Շատ շուտով ժողովուրդը դուրս կգա փողոց և կտապալի ձեր բոլոր պլանները»,- մեկնաբանելով իր դեմ ուղղված մեղադրանքները՝ հայտարարել է Ալի Քերիմլին: Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հիշեցնում է՝ վերջերս շիայական շարժման առաջնորդ Թալեհ Բաղիրզադեն դատարանում հայտարարել է, թե իրենից պահանջել են ցուցմունք տալ այն մասին, որ իբր Ալի Քերիմլին և Ջամիլ Հասանլին (ադրբեջանցի այլ ընդդիմադիր գործիչ) պատրաստվել են հեղաշրջում իրականացնել երկրում։ Քերիմլին իր հերթին հիշեցրել է՝ անցած տարեվերջին էլ պնդում էին, թե իբր ինքը Ադրբեջանում շիաների օգնությամբ հեղաշրջում է նախապատրաստել Իրանի հոգևոր առաջնորդի կարգադրությամբ: Մինչ այդ էլ՝ 2011 թվականին մեղադրում էին, թե իբր «Քերիմլին միաժամանակ համագործակցել է «Ալ-Քաիդա» և «Հզբոլլահ» ծայրահեղական կազմակերպությունների հետ»։ «Չգիտեմ՝ դրանց գլուխը ես եմ փչացրել, թե տոթը։ Ի՞նչ նպատակով են այսքան անհեթեթություններ անում»,- Ֆեյսբուքում նման գրառում է արել ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը՝ համոզմունք հայտնելով, որ վերջին ձերբակալություններն ու հետապնդումները վախ սերմանելու նպատակ ունեն։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի Պետքարտուղարությունն իր մտահոգությունն է հայտնել օգոստոսի 12-ին Ադրբեջանում ընդդիմադիր՝ «Ռեալ» շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլիի ձերբակալության առթիվ: «Մենք նաև մտահոգված ենք նաև այլ ակտիվիստների ձերբակալությունների մասին հաղորդագրություններով: Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ազատ արձակել այս և մյուս ակտիվիստներին, որոնք ազատազրկվել են իրենց հիմնարար ազատությունների իրացման առնչությամբ, հարգել իր քաղաքացիների հիմնարար ազատությունները և թույլ տալ բաց հանրային երկխոսություն երկրի ուղեգծի վերաբերյալ, հատկապես երկրում սեպտեմբերի 26-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների նախաշեմին: Մենք նաև կոչ ենք անում կառավարությանը սահմանադրական փոփոխությունները ներկայացնել ԵԽ-ի Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտարկմանը»,- ասված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ: Թամար Բագրատունի

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Տ. Վահան եպսիսկոպոս Հովհաննիսյանը շարունակում է մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ. Արթենյան Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության պառակտվածության մասին Մարիամ Փաշինյանի հրապարակումը ծնողների ամուսնալուծությունից հետո․ երջանիկ է՞ Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. հնչել են կրակոցներ. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում Սրանց ասեն՝ ձեզ պետքարան գնալուց էլ պետք է նկարենք, ցույց տանք, կհամաձայնեն․․․ Երևան-Սևան ճանապարհի Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում կիլոմետրանոց խցանում է, տեսանելիությունը՝ ցածր Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել Մեծ Բրիտանիան տարհանել է իր դիվանագետներին Իրանից Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար Իջեւանում հողին հանձնեցին ավտովթարից զոհված 19-ամյա պայմանագրային զինծառայողին. NEWS.am Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր Անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը ծածկվել է ջրով Քոբուլեթիի ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել Գլխավոր դատախազը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ է դիմել Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում. Ժաննա Ալեքսանյան Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը ՆԳՆ-ի կողմից հայտարարված տենդեռը շահել է Ջեկի Չանի ընկերությունը. ակտիվիստ NYT. Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է անում դիվանագետներին լքել երկիրը Պակիստանը հայտարարել է աֆղանստանցի 274 զինծառայողի չեզոքացման մասին Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, տապալել այն. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am