Պուտինը շատ խելացի մարդ է. Չեմ կարծում՝Էրդողանը կկարողանա մոլորեցնել իրեն. Գյուլեն
Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար, կարծում է, որ Անկարան հարկադրված է գնացել Ռուսաստանի հետ մերձեցմանը՝ կապված այլ տարբերակների բացակայության հետ. «Ներկայումս Թուրքիան ունի բազում խնդիրներ։ Եվ ես կարծում եմ, որ այդ քայլերն իրենցից ներկայացնում են հուսահատ գործողություններ՝ այլընտրանքային տարբերակների բացակայության պատճառով»։ Գյուլենը հիշեցրել է, որ Թուրքիայի ղեկավարությունն ինքնաթիռային միջադեպի ժամանակ սպառնացել է Ռուսաստանին, իսկ այժմ փորձում է մերձենալ նրա հետ. «Սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ Պուտինը շատ խելացի մարդ է, շատ խելացի առաջնորդ է, և ես չեմ կարծում, թե Էրդողանի գործողությունները կարող են հեշտությամբ մոլորեցնել իրեն»։
