Հեծանիվ քշող վարչապետը
Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլյան 300 կիլոմետր տարածք է հաղթահարել հեծանիվով, որպեսզի հանդիպի ընտրողների հետ, հայտնում է FlashNord-ը: Նշվում է, որ վարչապետը միացել է Ֆինլանդիայի իշխող ուժի՝ «Ֆինլանդական կենտրոն» կուսակցության ըտնտրարշավին, որի ընթացքում այդ քաղաքական գործիչները հեծանվային 500 կիլոմետրանոց արշավ են կազմակերպել: Սիպիլյան նրանց միացել է Լապպաենրանտի քաղաքից եւ անցել 300 կիլոմետր: Այսպիսի հեծանվավազքեր ֆիննական իշխող կուսակցության անդամները կազմակերպում են արդեն չորրորդ ամառն անընդմեջ:
