«Ռիո-2016». Գառնիկ Մնացականյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարից
Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի 57 կիլոգրամ քաշայինների 1/8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Մնացականյանին հաղթած իրանցի Հասան Ռահիմին կիսաեզրափակիչ փուլում պարտություն է կրել: Ուստի` Գառնիկ Մնացականյանը զրկվում է նաև բրոնզե մեդալի համար պայքարից: Գառնիկ Մնացականյանը կստանար բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն, եթե նրան հաղթած Ռահիմին դուրս գար եզրափակիչ:
