Երբ հարևանդ գերտերության կարգավիճակ է ստանում

Իրանի նկատմամբ պատժամիջոցներից չեղարկումից հետո այդ երկրի վերադարձը գերտերությունների շարքը ամենակարևոր իրադարձությունն է աշխարհաքաղաքական առումով: Իրանն այժմ ձգտում է հարաբերություններ հաստատել արևմտյան երկրների հետ, պայմանավորվածությունների գալ գերտերությունների հետ: Իսկ զուգահեռաբար` նավթի գները շարունակում են աննախադեպ անկումը: Իրանն, ինչպես հայտնի է, հայտարարեց, որ մտադիր է օրական 500 հազար բարել նավթ արդյունահանել: Այս օրերին ամենագլխավոր իրադարձությունը կարելի է համարել Իրան-Չինաստան բանակցությունները: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին շաբաթ օրը կոչ է արել Չինաստանի հետ ստեղծել տնտեսական և անվտանգության գծով սերտ հարաբերություններ` ասելով, որ Իրանը երբեք չի հավատացել Արևմուտքին: Երկու երկրները համաձայնել են երկկողմ առևտրի ծավալներն ավելացնել 10 անգամ՝ հաջորդ տասնամյակում հասցնելով մինչև 600 միլիարդ դոլարի: Ալի Խամենեին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին Իրան այցի ժամանակ ասել է, որ ցանկանում է կապեր հաստատել «ավելի անկախ երկրների հետ», և հավելել է, որ ԱՄՆ-ը «ազնիվ չէ» տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում: «Իրանցիները երբեք չեն հավատացել Արևմուտքին… Ահա թե ինչու է Թեհրանը փնտրում համագործակցություն ավելի անկախ երկրների հետ (ինչպես Չինաստանը)»,-նկատել է Խամենեին: Իրանի նախագահ Հասան Ռուհանին օրերս ընդունեց պաշտոնական այցով երկրում գտնվող Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին։ Ռուհանին Ցզինպինի իրանական այցը որակել է որպես պատմական իրադարձություն Թեհրանի ու Պեկինի միջև հարաբերություններում։ Ռուհանին Ցզինպինի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Նախագահ Սի Ցզինպինի այցը կարևոր է, այն պատմական իրադարձություն է, և ես համոզված եմ, որ այն նոր էջ կբացի Իրանի ու Չինաստանի փոխհարաբերություններում։ Իրանը ողջունում է Չինաստանի հետ ամուր կապեր ունենալը և հատկապես Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո։ Իրանն ու Չինաստանը պայմանավորվել են ավելի շատ համագործակցել տարածաշրջանային ահաբեկչության դեմ պայքարում»։ Ցզինպինն իր հերթին կողմ է արտահայտվել Իրանի հետ ռազմավարական կապերի խորացմանը։ Չինաստանի նախագահը պատժամիջոցների վերացումից հետո Իրան այցելած համաշխարհային առաջին առաջնորդն է։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Թեհրանում փաստել է, որ Չինաստանը ցանկանում է նոր էջ բացել Իրանի հետ կապերում։ Չինաստանի նախագահն ընդգծել է, որ իրենք ցանկանում են զարգացնել Իրանի հետ ռազմավարական տնտեսական համագործակցությունը։ Չինաստանը իրանական նավթի թիվ մեկ գնորդն է, և որ անգամ Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների պայմաններում շարունակել է նրանից գնել նավթ և զարգացնել էներգետիկ նախագծերը։ Չինաստանն ու Իրանը նախագահների մասնակցությամբ ստորագրել են 17 փաստաթուղթ, որոնք առնչվել են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև տնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանը։ 2014-ին Իրանի ու Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 52 միլիարդ դոլար, իսկ 2015թ. նավթի գնանկման պատճառով այն որոշակի նահանջ է ապրել։ 2015թ. առաջին 11 ամիսներին Չինաստանն Իրանից ներկրել է 24.36 միլիոն տոննա հում նավթ, ինչը կազմում է նավթի ողջ ներկրման 8 տոկոսը։ Իրանը չի սահմանափակվում միայն Չինաստանի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելով: Իրանն ու ԱՄՆ-ն բանակցություններ են վարում երկու երկրների միջև չվերթների վերականգնման վերաբերյալ, այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի ամենախոշոր ավիափոխադրող Iran Air ընկերության տնօրեն Ֆարհադ Փարվարեշը: «Իրանի քաղաքացիական ավիացիան ներկայումս բանակցություններ է վարում Իրանի և ԱՄՆ-ի միջև չվերթների վերականգնման ուղղությամբ»,- ասել է Փարվարեշը: Իրանի իշխանությունները մտադիր են Boeing-ից գնել մոտ 100 ինքնաթիռ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տրանսպորտի նախարար Աշհար Ֆահրի Կաշանին: Իրանի ավիացիայի հարցերով համաժողովի ընթացքում Կաշանը հայտարարել է, որ երկիրը կարիք ունի թարմացնել իր հնացած ավիապարկը: Իսկ Իրանի տրանսպորտի նախարար Ահմադ Ահունդին հայտարարել է, որ Iran Air և Airbus ընկերությունների միջև 114 ինքնաթիռի գնման մասին համաձայնագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ Ֆրանսիա նախագահ Հասան Ռոուհանիի այցի ժամանակ: Նախարարը նշել է, որ Իրանին անհրաժեշտ է նորացնել քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռները: «Մեզ հարկավոր է 400 ինքնաթիռ մեծ և միջին հեռավորությունների չվերթների համար և 100 կարճաժամկետ միջակայքերի ինքնաթիռ»,- հայտարարել է Ահունդին: Իրանական 250 ինքնաթիռներից ընդամենը 150-ն է լավ վիճակում գտնվում»,- հավելել է նա: Ռոուհանին կժամանի Փարիզ հունվարի 27-ին: Օրերս հունական Hellenic Petroleum նավթային ընկերությունը և իրանական NIOC պետական նավթային ընկերությունը Աթենքում կայացած բանակցությունների արդյունքում կնքել են իրանական նավթի մատակարարման երկարաժամկետ շրջանակային համաձայնագիր: «Համաձայնագիրը ընդգրկում է նավթի մատակարարման գծով համագործակցություն՝ մատակարարումները անմիջապես սկսելու և 2011թ. մտցված միջազգային պատժամիջոցների հետևանքով ծագած ֆինանսական չլուծված հարցերի կարգավորումների վերաբերյալ»,- տեղեկացրել է հունական ընկերությունը: Իրանը Հունաստանի նավթի գլխավոր մատակարարներից մեկն է եղել. 2011թ. Հունաստանը Իրանից գնել է օրական 100 հազար բարել նավթ: Իրանի դեմ պատժամիջոցների ներմուծման պատճառով 2012թ. Աթենքը ստիպված էր եղել հրաժարվել իրանական նավթից: Թամար Բագրատունի

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am