Ռուսաստանը թեւավոր հրթիռներ է արձակել Միջերկրական ծովից դեպի Սիրիա
Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի ռազմանավերը Միջերկրական ծովի արեւելյան հատվածից թեւավոր հրթիռներ են արձակել Սիրիայում Ջաբաթ ալ Նուսրա կազմակերպության օբյեկտների ուղղությամբ: Արձակվել է երեք «Կալիբր» տեսակի թեւավոր հրթիռ: ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ բնակչության համար վտանգ չներկայացնելու նպատակով հրթիռների ուղերթն ընտրվել է ոչ բնակելի տարածություններով:
