Ջոզեֆ Բայդենը հունվարին Թուրքիա կայցելի
RIA Novosti-ն գրում է ,որ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հունվարին Թուրքիա կայցելի, հայտնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ նախագահի հատուկ հանձնակատար Բրեթ Մաքգերքը, «Այս ամսում ավելի ուշ փոխնախագահը Թուրքիա կմեկնի:Թուրքիայի իշխանություններն ազդեցիկ միջոցներ են ձեռնարկում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար, և այդ խնդրի շուրջ երկու երկրների միջև կոորդինացումը շարունակվում է»,- ասել է Մաքգերքը:
