Երևանում «Արմենթել»-ի աշխատակիցը վրաերթի է ենթարկել ՃՈ աշխատակցին, այնուհետև բախվել նրանց կայանված Toyota-ին և Lexus-ին

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար և վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 32-ամյա Դավիթ Պողոսյանը Աճառյան փողոցի թիվ 5/1 հասցեի դիմաց իր վարած Opel մակնիշի 34 PQ 130 համարանիշի ավտոմեքենայով բախվել է մայթեզրի թույլատրելի հատվածում կայանված Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Կարեն Խուդոյանի վարած Toyota մակնիշի 394 II 01 համարանիշի և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 53-ամյա Նահապետ Քեշիշյանի վարած, նույնպես թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող Lexus մակնիշի 98 ՕC 888 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Դ. Պողոսյանը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Միշա Հակոբյանին։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանակ 1-03 շտապ օգնության հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել Lexus-ի վարորդի կնոջը։ Դեպքի վայրում Opel-ի վարորդը մոտ 1,5 ժամ սպառնալիքներ էր տեղում ճանապարհային ոստիկանների և Lexus-ի վարորդի նկատմամբ՝ հայտարարելով, որ վթարի մեղավորը նրանք են։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության։ Պարզվել է, որ Toyota-ի և Lexus-ի վարորդները եղել են սթափ, իսկ Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում (0.911 աստիճանի)։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդ Պողոսյանը աշխատում է «Արմենթել» ՓԲԸ-ում, իսկ վրաերթի ենթարկվածն ու Toyota-ի վարորդը ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ սպայական դասակում՝ որպես տեսուչներ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am