ՀՖՖ-ի վճիռը

Երևանի «Փյունիկը» բողոք էր ներկայացրել ՀՖՖ 3-րդ տուրի՝ «Ալաշկերտի» հետ խաղի ընթացքում վիճելի դրվագի վերաբերյալ: ՀՖՖ-ից ստացվել է բողոքի պատասխանը. «ՀՖՖ մրցավարական կոմիտեն 15.08.2016թ-ին կայացած նիստում քննարկել է սույն թվականի օգոստոսի 13-ին կայացած Բարձրագույն խմբի «Փյունիկ»- «Ալաշկերտ» խաղի մրցավարությունը, այդ թվում նաև 59-րդ րոպեին կայացած դրվագը: Տեսուչ Ա. Հարությունյանը նշել էր, որ խաղի ընթացքում մրցավարական անձնակազմի կողմից կայացվել են սխալ որոշումներ, ներառյալ՝ բողոքում նշված խաղային դրվագում մրցավարի օգնական Մ. Ղազարյանի կողմից սխալ արձանագրված խաղից դուրս դիրքը, որի արդյունքում չի արձանագրվել «Փյունիկ» թիմի կողմից խփած ճիշտ գոլը: Սխալ որոշումներ կայացրած մրցավարական անձնակազմի անդամներին՝ մրցավար Արտակ Սիմոնյանին, եզրայիններ Մեսրոպ Ղազարյանին և Վանիկ Սիմոնյանին տեսուչ Ա. Հարությունյանը գնահատել է անբավարար: Դիտելով խաղի վիճահարույց դրվագները՝ ՄԿ անդամները համաձայնել են տեսուչի որոշման հետ: Հայտնում ենք, որ ՄԿ-ն սխալ որոշումներ կայացրած մրցավարական անձնակազմի երեք անդամներին տույժի է ենթարկել` որակազրկելով նրանց երեք տուրով՝ համաձայն մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին կանոնակարգի»: «Փյունիկ» - «Ալաշկերտ» հանդիպման մրցավարը եղել է Արտակ Սիմոնյանը, եզրերում նրան օգնել են Վանիկ Սիմոնյանն ու Մեսրոպ Ղազարյանը, լրացուցիչ օգնականներն են եղել Զավեն Հովհաննիսյանն ու Էրիկ Գալստյանը:

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am