Ադրբեջանում հուղարկավորել են Դեդ Հասանի սպանության ենթադրյալ պատվիրատուին
Ադրբեջանի հարավում տեղի է ունեցել «օրենքով գող» Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի սպանության ենթադրյալ պատվիրատուի՝ քրեական հեղինակություն Ռովշան Ջանիևի հուղարկավորությունը, հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ների: Հաղորդվում է, որ Ջանիևի հուղարկավորության արարողությանը մասնակցել է շուրջ 1000 մարդ:
