Երևանը կունենա նոր մեծ տոնավաճառ

Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքում բուռն շինարարական աշխատանքներ են ընթանում:  Մայրաքաղաքում կառուցվում է եւ առաջիկայում շահագործման կհանձնվի Հայաստանում իր տեսակի մեջ  եզակի «Երևան» մեծ տոնավաճառը՝ նախատեսված մանրամեծածախ առևտրի համար: Մայրաքաղաքում գործող տոնավաճառների շարքում «Երևան» մեծ տոնավաճառն առանձնակի տեղ կզբաղեցնի իր բացառիկ դիրքի շնորհիվ, որն ապահովում է մուտք երեք կարևոր տրանսպորտային հանգույցներից՝ մետրոպոլիտենից, երկաթուղային կայարանից եւ մարզեր մեկնող ավտոբուսների եւ միկրոավտուբուսների ավտոկայարանից: Սա նշանակում է, որ «Երևան» մեծ տոնավաճառը կծառայի ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզերի բնակիչներին եւ Երևան այցելող հյուրերին, որոնք կկարողանան քաղաքակիրթ պայմաններում գնումներ կատարել՝ առանց ավելորդ ժամանակ կորցնելու: Տոնավաճառը շահեկանորեն կառանձնանա նաեւ հաճախորդների սպասարկման բարձր մշակույթով, աշխատակիցներին առաջարկվող ճկուն գնային քաղաքականությամբ, հարմարավետ պայմաններով: Ի դեպ, առաջնահերթությունն էլ կտրվի տեղական արտադրողներին: Հինգ մուտք ունեցող հսկայական այս տոնավաճառը՝ երկու մուտքը հետիոտնի համար, մեկը՝ բեռնատար եւ երկուսը՝ մարդատար մեքենաների համար, կառուցվում է բացառապես եվրոպական չափորոշիչներին համապատասխան ոճով եւ մոտեցմամբ, ընդ որում՝ երկու գլխավոր մուտքերը լինելու են Արշակունյացեւ Տիգրան Մեծի պողոտաներից (դեպի Սևանի փողոց գնացող): Տոնավաճառի ներսում գործելու են շարժասանդուղքներ, վերելակներ, ապահովված է հակահրդեհային համակարգով, տեղադրված են օդորակիչներ, այսինքն՝ եւ գնորդների, եւ վաճառողների համար կստեղծվի քաղաքակիրթ միջավայր՝ հարիր զարգացած եւ առաջադեմ երկրներին: «Երևան» մեծ տոնավաճառը նոր աստիճանի կբարձրացնի շուրջ 1 միլիոն բնակչություն ունեցող մայրաքաղաքի վարկանիշը՝ դառնալով առևտրի նախընտրելի վայր շատ շատերի համար:  

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am