Իշխանափոխությունը բավարար չէ. Արմեն Մարտիրոսյան

Հայաստանում նոր իշխանությունները պետք է արմատական փոփոխություններ իրականացնեն, այդ թվում՝ նոր սահմանադրության մշակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով օրերս «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելու գործի շրջանակներում կալանավորվելուց հետո ազատ էր արձակվել։ Ըստ նրա՝ նոր իշխանությունները պետք է հաշվի առնեն Հայաստանի շահերը, դուրս գան Եվրասիական տնտեսական միությունից ու ստորագրեն ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը: Իսկ ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում, Մարտիրոսյանի խոսքով, տարածքների վերադարձ տեղի ունենալ չի կարող, ազատագրված տարածքները հայապատկան են: «Մեզ մեկ ճանապարհ է մնում, մենք իրավունք չունենք հապաղել, դանդաղել, արմատական փոփոխություններ անել: Փոփոխությունների համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ է իշխանափոխությունը»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը՝ հավելելով, որ իշխանության ճյուղերը պետք է տարանջատվեն, դատարանը պետք է դադարի լինել իշխանության կամակատար: «Ես լինելով գիշերը 10.30-ից ազատության մեջ՝ հաջորդ օրը նոր իմ վճիռը ստացել եմ: Ունեցել եմ բազմաթիվ հնարավորություններ՝ չներկայանալու դատարան, որովհետև դատական նիստ չի նշանակվել: Չեն ասել, որ լինելու է վճռի կամ միջնորդության հրապարակումը: Բայց ես մնացել եմ, որովհետև համոզված եմ եղել, որ մեղավոր չեմ: Ուստի ինձ համար դատարանների անկախությունն անկյունաքարային է լինելու»,- ասաց Մարտիրոսյանը:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am