Կան տեղեկություններ Լավրովի եւ Քերիի առաջիկա հանդիպման վերաբերյալ
Օգոստոսի 26-ին Ժնեւում տեղի է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը, փոխանցում է РИА-ն: Հանդիպման օրակարգում է լինելու սիրիական հակամարտությունը: Քննարկվելու է Սիրիայում հրադադարի ռեժիմ հայտարարելու եւ ՌԴ ու ԱՄՆ միջեւ հետախուզական տվյալների փոխանակման հարցը: Քերիի եւ Լավրովի հանդիպման վայրի եւ ժամկետների մասին, սակայն, դեռեւս պաշտոնապես հստակեցված տեղեկություններ չկան:
