Գապուեւ. Իսկական հաղթողը Միհրանն է

Ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբիշների օլիմպիական մրցաշարը: Չնայած սպասումներին, ցավոք, պայքարի տոնը փչացրեց զզվելի մրցավարությունը որոշ կարեւոր մրցապայքարներում, գրում է top-news.am-ը: Մրցումների առաջին իսկ օրը դա դեռ որոշակի արդարացում էր գտնում՝ դե ինչ անենք, որ մրցավարը սխալվեց, ո՞ւմ հետ չի պատահում: Միայն մրցաշարի երրորդ օրը պարզ դարձավ, որ գործ ունենք ոչ թե մրցավարների սխալների, այլ մրցավարների միտումնավոր, ստոր, ցինիկ վերաբերմունքի հետ մի քանի մարզիկների նկատմամբ, որոնց մրցակիցները բարձր հովանավորություն ունեն: Շատ ցավալի է, որ կեղտոտ խաղերից տուժեց չեչեն մարզիկ Իսլամ-Բեկ Ալբիեւը: Սակայն Ալբիեւի դեմ միտումնավոր անարդար մրցավարությունը, որը նկատելի էր միայն մասնագետներին, միայն ծաղիկներ էին, երբ տեսանք, թե ինչ արեցին սպորտային կանոնների պահապանները Միհրան Հարությունյանի նկատմամբ՝ սերբ Դավոր Շտեֆանեկի հետ պայքարում: Անկեղծ ասած, ես կյանքիս ընթացքում չեմ տեսել, որ հունահռոմեական ըմբշամարտում մի մարզիկը մյուսի նկատմամբ ունենա այդպիսի տոտալ առավելություն, հատկապես օլիմպիական խաղերի եզրափակիչում: Ամբողջ վեց րոպեների ընթացքում Հարությունյանը պրեսսինգի էր գնում, հարձակողական հնարքներով մրցակցին գորգից դուրս բերեց, որի համար ստացավ վաստակած միավորը: Շտեֆանեկը միայն պաշտպանվում էր: Սակայն զարմանալի բան՝ պասսիվության համար պարտերին երկու անգամ հայտնվեց հենց հայազգի մարզիկը, իսկ Շտեֆանեկին մրցավարը ոչ մի անգամ չպատժեց: Այս ամենաթողության տրամաբանական վերջակետը եղավ միավորը, որը մրցավարները նվիրեցին սերբ մարզիկին մրցամարտի վերջում: Եվ հավասար հաշվի պայմաններում, ըստ վերջին ստացված միավորի հաղթեց Դավոր Շտեֆանեկը: Ի միջի այլոց, նրանց համար, ովքեր մոռացել են, հիշեցնենք, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը՝ Նենադ Լալովիչը նույնպես սերբ է: Ի՞նչ կարելի է ասել: Մի բան հստակ է՝ «սեփական» մարզիկների լոբբինգը քայքայում է տվյալ մարզաձեւը հենց ներսից: Մարզիկները 15-20 տարի համառորեն գնում են իրենց նպատակակետին՝ զրկելով իրենց ամեն ինչից, իսկ ինչ-որ մարդիկ, որոնք ըմբշամարտից շատ քիչ են հասկանում, իրենց որոշմամբ կարող են հողին հավաասարեցնեն նրանց տաժանակիր աշխատանքը: Ցավոք, Օլիմպիական խաղերն ավելի շատ են նմանվում Եվրատեսիլ երգի մրցույթին, որտեղ քաղաքական բաղադրիչն ավելի կարեւոր է, քան երաժշտականը: Ցավալի է խոստովանել, որ ըմբշամարտում չեմպիոնության քվոտաներ գոյություն ունեն: 1976-ի Մոնրեալի օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի խորհրդային ըմբիշները նվաճեցին յոթ ոսկե, երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: նախկինում նման բան կարող էր լինել, իսկ հիմա՝ ոչ: Ռիոյի օլիմպիական խաղերը ցույց տվեցին, թե որքան շատ են խնդիրները հունահռոմեական ոճի ըմբշամարտում: P.S. «Борцовский КРУГ» ամսագրի շապիկին այս անգամ որոշեցի զետեղել Միհրան Հարությունյանի լուսանկարը՝ կից գրությամբ, որ նա է օլիմպիական խաղերի իրական հաղթողը: Իրականում հենց այդպես էլ կա: Մուսլիմ Գապուեւ «Բորցովսկի կրուգ» ամսագրի գլխավոր խմբագիր
 

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am