Ոսկին գողացել են ոչ միայն Միհրանից, այլ մեր պետությունից, մեր դրոշից. Ստյոպա Սաֆարյան

Այ հիմա հասկանում եմ, թե ինչու ոգով ու մարմնով այդքան պինդ, Ռիո 2016-ի մեր ոսկե մեդալակիր Միհրանը չէր կարողանում զսպել իր արցունքները չեմպիոնների պարգեւատրման արարողության ժամանակ, ու ինչու հենց դրանից անմիջապես րոպպեներ անց Ռիոյից հայտարարեց սպորտը, որպես կեղտոտ բնագավառ, մեկընդմիշտ թողնելու մասին: Արդեն պարզից էլ պարզ է, որ Միհրանի մենամարտից անմիջապես հետո հարցը բնականաբար քննարկվել է պատվիրակությունում` մինչեւ մեդալաբաշխությունը եւ Միհրանին ասվել է, որ չեն բողոքարկելու`ինքը պարտվել է "գեղեցիկ և համառ պայքարում": Այլապես Միհրանն այդպես արագ սպորտը չէր որակի որպես կեղտոտ միջավայր ու հույսը չէր կտրի....

Գյադայալածիրակական ոճի այս պատասխանից հետո որ մեկս էլ լինեինք Միհրանի փոխարեն, մեզ վստահաբար անթիկունք, անպաշտպան, որբ ու դավաճանված կզգայինք, որովհետեւ սեփական երկրի մարզական ղեկավարությունը դուխ չունի դուրս գալու Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մաֆիայի ու դրա նախագահի /ծագումով վրացի/ դեմ, ով, համաձայն այս օրերին տարածված տեղեկատվության /http://armtimes.com/hy/read/91787/, ժամանակին սպառնացել է Միհրանին` քանի ինքը կա, Միհրանը չի հաղթելու: Սպառնացել է այն բանի համար, որ ՌԴ դրոշի տակ հանդես եկող Միհրանը "միտումնավոր" պարտվել է Հայաստանի մարզիկին... Եւ ահա, նույն այդ մաֆիան սերբերի հետ գործարքի գնաց` մեդալը ձեզ, Միհրանին պատժելը` մեզ: Եւ, ահա, ՀԱՕԿ-ն իր դեմքին ռուս-սերբական այդ շառաչուն ապտակը կուլ է տալիս, որովհետեւ Հայաստանի ղեկավարությունից այլ բան չես էլ սպասի: Նրանց մոտ հավանաբար առաջին ապտակն էլ դժվար չի եղել կուլ տալը, ինչ մնաց հազարերորդը կուլ տալը դժվար լինի: Դե ինչպես բողոքեն, երբ Կրեմլին կոնյակ են մատակարարում, Կրեմլի դրածոն են ոտքից գլուխ, Կրեմլին են տալիս ամեն ինչ` ազգի ու պետության իրավունքից մինչեւ զինվոր-քաղաքացու արյուն ու ոսկե մեդալ... Միհրան, ժողովրդիդ սիրուց այն կողմ աշխարհ չկա: Դու միայնակ չես, միգուցե ոչ քո չափ, բայց մենք էլ շատ-շատ զգում ենք քո ցավն ու հիասթափությունը: Դու մեր թասիբն ես, մեր արժանապատվությունն ու մեր հաղթանակը, որը չենք զիջի: Հայեր, թասիբը լավ բան է, մենք այն ունենք: Ոսկին գողացել են ոչ միայն Միհրանից, այլ մեր պետությունից, մեր դրոշից, այսպես չպետք է թողնենք: Խոր հիասթափության մեջ գտնվող Միհրանին ու նրա ընտանիքին չպետք է միայնակ թողնենք, չպետք է թողնենք, որ մարսեն Միհրանի արցունքներն ու տարիների տառապանքը: Հասկանանք, թե ինչ ահռելի մարզումների ու քրտինքի, վնասվածքների ու հոգեբանական ապրումների միջով է անցնում մարզիկը` իրականություն դարձնելու համար բոլորի համար նվիրական երազանքը` օլիմպիական չեմպիոնի կոչումը: Սա Միհրանի շանսն էր, նրա տարին էր, ու նա ոչ թե հաղթանակին շատ մոտ էր, այլ հաղթանակը նրանն ու մերն էր, բայց գողանում են.... Գողանում են ՀԱՕԿ-ի համաձայնությամբ: ՀԱՕԿ-ը ասում է, որ ինքը անելիք չունի: Միհրանն իր հասանելիքն արել է: Մեր թասիբի խնդիրն է: ԻՆչխես միշտ` մնացել ենք մենակ` անպետություն, անղեկավար: Բայց թույլ չենք, ինչպես ապացուցվել է շատ անգամներ... Ավելի մեծ թափով միացեք համացանցի ստորագրահավաքին: Դրան միացրեք ձեր արտասահմանցի ընկերներին, բարեկամներին:https://www.change.org/p/united-world-wrestling-mihran-haru… Ստեփան Սաֆարյանի գրառումը

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am