Ի վերջո մեկը գտնվեց. Շավարշ Քոչարյանի կոշտ խոսքերից հետո ՀՀ պաշտոնյաների անհեթեթ հայտարարությունները կդադարե՞ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ Հայաստանի եւ Արցախի պաշտոնյաների կողմից վերջին շրջանում հնչեցվող անհեթեթ հայտարարությունների ֆոնին երեկ դրականորեն տարբերվեց՝ ստեղծված իրավիճակին կոնկրետ գնահատականներ տալով: Մասնավորապես, երեկ ՀՀ կառավարության նիստից հետո, երբ նրանից լրագրողները փորձել են պարզել, ի վերջո, ինչ փոխզիջումների մասին է անընդհատ խոսվում, նա ուղղակի ասել է. «Ինչու Ադրբեջանի կողմից ոչ մի անգամ չեմ լսել նման բան: Իսկ մեզ մոտ անընդհատ քննարկվում է այդ զիջումների հարցը: Որեւէ հայտարարություն չկա Ադրբեջանի կողմից, եւ քանի դեռ նրանք շարունակում են կոշտացնել իրենց դիրքերը, որեւէ բանի մասին խոսելը վաղ է: Այ, երբ Բաքուն խոսի զիջումների մասին, էն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին»: Իսկ երբ լրագրողները շարունակել են փոխզիջումների թեմայով հարց ուղղել, Շավարշ Քոչարյանը նկատել է. «Ես չեմ հասկանում` դուք հաճո՞ւյք եք ստանում՝ զիջումների մասին խոսելով»: Իհարկե, իրականում փոխզիջումների թեմայի՝ նման լայն արծարծման մեղավորը լրագրողները չեն, այլ Հայաստանի եւ որոշ բացառություններով նաեւ Արցախի առաձին պաշտոնյաները, ՀՀԿ-ի օսլայած մազերով երիտասարդները: Ամենաբարձր մակարդակից սկսած մինչեւ միջին մակարդակի չինովնիկները վերջին շրջանում առիթը բաց չեն թողում ինչ-որ փոխզիջումների մասին խոսել եւ, որ ամենակարեւորն է, նրանք դա անում են ամենաանտաղանդ ու տխմար ձեւերով` իրենց հնչեցրած խոսքերի իմաստը չգիտակցելով: Կարծում ենք, որ Շավարշ Քոչարյանի կոշտ խոսքերից հետո արտերկրի ինչ-որ ուժերին հաճոյանալու համար ՀՀ պաշտոնյաների ու պատգամավորների կողմից արված հայտարարությունները գոնե կդադարեն»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am