Արաբ ձեռնարկատերը հրաժարվել է ներդրում կատարել Իրանում
RIA Novosti-ն հայտնում է,որ Սաուդյան Արաբիայի ամենահարուստ մարդկանցից մեկը` արքայազն ալ-Վալիդ բին Թալալ բին Աբդուլազիզ ալ-Սաուդը հրաժարվել է Իրանի տնտեսությունում ցանկացած ներդրումներից սաուդաիրանական հակամարտության ֆոնի վրա: «Հրաժարվել եմ հանդիպել Իրանի դեսպանի հետ: Flynas ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Իրան: Չեղյալ եմ հայտարարել Իրանում ներդրումների բոլոր նախագծերը»,- գրել է արքայազնը իր Twitter-ում:
