Միհրան Հարությունյանի ոսկին հնարավոր է վերադարձնել

1984 թ. Միջազգային Օլիմպիական Կոմիտեն հիմնել է Սպորտի արբիտրաժային դատարանը (ՍԱԴ), որը զբաղվում է սպորտային վեճերի լուծմամբ: ՍԱԴ-ի ադ հոկ (ad hoc) տրիբունալը տարբերակում է օրենքի կիրառման կանոններ և խաղի կանոններ: Օրենքի կիրառման կանոնները ենթակա են բողոքարկման (օրինակ՝ մարզիկի որակազրկումը): Խաղի կանոնները (օրինակ, 11 մետրանոցի առկայությունը ֆուտբոլում), որպես կանոն, ենթական չեն բողոքարկման, քանի որ դրանով կխախտվեն մրցումների արդյունքների կայունությունը, և մրցումներում հաղթանակը կպայմանավորվի ոորոշակիորեն ոչ թե խաղի կանոններին համապատասխան առավելությամբ, այլ ավելի ճարպիկ իրավաբան ունենալով: Միայն բացառիկ դեպքերում բողոքարկման ենթակա են մրցավարների այն որոշումները, որոնք ընդունվել են կամայականորեն՝ կոպտորեն խախտելով արդար խաղի կանոնների սկզբունքը: 2004թ. Աթենքի Օլիմպիական խաղերի ժամանակ 42 կմ մրցավազքի ընթացքում, երբ վերջնակետին 5 կմ էր մնում հանդիսատեսներից մեկը հարձակվում է Բրազիլիայի ներկայացուցիչ Դե Լիմայի վրա, ով այդ պահին բոլորից առաջ էր: Միջամտությունից հետո Բրազիլացուն հաջողվում է շարունակել վազքը և գրավում է երրորդ տեղը: Դե Լիման բողոք է ներկայացնում ՍԱԴ և ստանում ոսկե մեդալ, թեև հնարավոր էր, որ մնացած 5 կմ վազքուղում այնուամենայնիվ չկարողանար պահել առավելությունը: Մեր մարզիկի նկատմամբ, առերևույթ (prima facie) կամայականորեն, կոպտորեն խախտվել է արդար խաղի կանոնների սկզբունքը՝ հաշվի առնելով 1.Սպորտային մեկնաբանների բուռն արձագանքը, 2.Նախորդ մրցելույթների ժամանակ մարզիկի նկատմամբ կիրառված նվազագույնը վիճելի համանման որոշումները, 3. Մարզչական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կողմնակալ հայտարարությունները, եթե դրանց վերաբերյալ կան ապացույցներ, եթե ոչ, ապա մամուլում տարածված համապատասխան տեղեկատվությունը, ինչը վերահաստատում է անձնական հաշվեհարդարի կասկածները: Հ.Գ. Կարծում եմ ՀԱՕԿ-ը պարտավոր է ապահովել համապատասխան իրավական աջակցություն մեր մազիկին ՍԱԴ դիմելու համար, իսկ Change.org-ում սկսված ստորագրահավաքը ոչինչ չի կարող տալ, անգամ եթե հավաքվի 1 միլիարդ ստորագրություն: Վահե Դանիելյան, Ֆեյսբուք:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am