Հաշմանդամ երեխայի ծնողին խաբե՞լ են. նստացույց մարզպետի ընդունարանում

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչ Արայիկ Սարդարյանը ստիպված է եղել դիմելու ծայրահեղ քայլի: Նա  իր կնոջ և անչափահաս երկու երեխաների հետ, որոնցից մեկը` 13 ամյա Գյուլնարան ի ծնե հաշմանդամ է, նստացույց է հայտարարել հենց մարզպետի ընդունարանում: Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում Սարդարյանը ներկայացրեց իր խնդիրը.«Սոցիալապես անապահով ընտանիք ենք: 13 տարեկան աղջիկս հաշմանդամ է ու բնակվելու տեղ չունենք: Մեր գյուղում հատուկ բնակելի շենք է կառուցվել, որը պետք է տրամադրվեր երկրաշարժից տուժած ընտանիքներին: Շենքում 30 ավել բնակարան կար: Կառավարության որոշմամբ այդ բնակարանները պետք է հատկացվեին գյուղի անապահով բնակիչներին: Իմ կարգավիճակը լրիվ համընկնում է: Ես ոչ մի սեփականություն չունեմ` ոչ հող և ոչ էլ տուն: Մինչ խորհրդարանական ընտրությունները նախկին քաղաքաշինության նախարարը եկավ գյուղ: Ես դիմում էի ներկայացրել մարզպետարան` մերժվել էի: Նախարարը ասաց, որ ես դիմում գրեմ իր անունով ու մակագրեց այդ դիմումը: Ես արդեն հերթի մեջ էի: Մարզպետարան վերջին անգամ դիմում եմ գրել օգոստոս ամսին: Փոխմարզպետը` Կարեն Տոնոյանը ասաց` հիմա մերժելու ենք քեզ, բայց դա ձևական բնույթ է կրում: Ես հավատացի»,-պատմեց Արայիկ Սարդարյանը: Սարդարյանի խոսքով` ինքը հեռուստաեթերից է իմացել, որ դեկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնել է բնակարանատերերի բանալիները: «Պատկերացնում եք իմ վիճակը: Այսքան սպասելուց ու պայքարից հետո: Ես իմ ձեռքի տակ ունեմ այն մարդկանց ցուցակը, ովքեր ապահոված լինելով բնակարաններով օգտվել են այս ծրագրից: Ես իմ հիվանդ երեխու հետ դրսում ապրեմ` ուրիշները մի քանի տուն ունենան: Ծաղկահովիտի հետ կապ չունեցող` Աշտարակի բնակիչը  բնակարան է ստացել»,-ասաց Սարդարյանը և հավելեց.«Ես գնալու տեղ չունեմ: Տարվա մեծ մասը հիվանդանոցներում եմ, իսկ մի մասն էլ բարեկամների տանը: Կնստեմ այստեղ այնքան, մինչև իմ հարցը լուծվի»: Լուսինե Ղազարյան  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am