Լիսկաների երկիր է. ազատամարտիկը պոռթկաց

«Խմբավորման մասին լսել եմ միայն լրատվամիջոցների հրապարակումներից: Չգիտեմ, թե ի՞նչ խմբավորում էր ու ի՞նչ էին ուզում ասել»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը: Ազատամարտիկը հնարավոր է համարում մի քանի ռոմանտիկների մտացածին գործունեության մասին լուրերը, քանի որ գործող իշխանությունների պարագայում նման իրավիճակը կանխատեսելի է: «Ես չեմ կարծում , որ Հայաստանում հնարավոր լիներ ահաբեկչություն իրագործել: Նման բանը մեր երկրում ծիլ չի տա ու չի աճի: Մենք միատարր երկիր ենք ու ամեն հայի համար թանկ է` յուրաքանչյուր հայի կյանքը: Եթե ահաբեկիչները հայ չլինեին` կհավատայի, բայց սա իմ ուղեղում չի տեղավորվում»,-ընդգծեց ազատամարտիկը: Ազատամարտիկը անդրադարձավ նաև վերջին ձերբակալություններին, որոնց մեջ նաև ազատամարտիկներ էին.«Ես կուզեի հանգիստ ապրել իմ երկրում, որի համար ես արյուն եմ թափել ու կուզեի նա լիներ մի երկիր, որտեղ կգործեին օրենքները:Ես չեմ ուզում իմ արածներից խոսել, քանի որ ինչ արել եմ` արել եմ, հիմա ես շարքային քաղաքացի եմ: Ես տեսնում եմ, որ այստեղ լիսկաների ու սերիական մարդասպանների երկիր է կերտվել, ղասաբ բժիշկների երկիր, որ հարյուրավոր անապահովների կյանք են «կերել»: Դատավորների  ու մարդկանց վրա կատաղած ցուլի պես հարձակվող տեսակների` գեղամիկների երկիր ենք սարքել: Ընտրակեղծարարին բաց են թողնում, որի վրա մինչև 5 տարի հոդված կա ու այստեղից պարզ է, որ առանց դատ ու դատաստան երկիր ենք»,-մտահոգությունը կիսեց ազատամարտիկը: Ազատամարտիկը արդեն անակնկալ ձերբակալություններից չի զարմանում. «Հասկանում եք` ցավ է, որ տղաներին առանց հիմքի տանում են: Խաչիկ Ավետիսյանը իր ընտանիքի հետ է կռվել սահմանին: Հազար անգամ նստել ու դուրս է եկել` Բաքվի ու Շուշիի բերդերում կյանքը մաշելով: Ապարի նման ազնվագույն մաքուր մարդուն տանում են, Զիմնը…մյուսները ու բոլորն էլ հիվանդ այսօր փակի տակ են: Ես ինքս յուրաքանչյուրի անվան տակ կարող եմ երաշխավորել: Ապշած եմ, քանի որ սա ուղղակի ապսուրդ է»: Ազատամարտիկը  զայրացած է ու չի կարող չարտահայտվել: Նրան վրդովեցնում է փաստը, որ իշխանության անդամները չլինելով պատերազմի մասնակից` ամեն օր  իրար մեդալներ են շնորհում«Ո՞նց է լինում, որ իշխանավորների աղջիկները բոլորը փերիներ են, իսկ տղաներ անպիտան: Անպիտան են բանակի համար: Ո՞նց է, որ մենակ տղաներն են անպետք ծնվում»,-հարցադրում արեց ազատամարտիկը: Ազատամարտիկը գտնում է, որ ցավը գնալով խորանում է ու դանակը հասնում է ոսկորին: Լուսինե Ղազարյան

դիտվել է 8 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am