Որտե՞ղ պետք է որոշվի ԼՂՀ ճակատագիրը

«Ղարաբաղի ճակատագիրը ոչ Մոսկվայում, ոչ Վաշինգտոնում, ոչ Բրյուսելում, ոչ էլ անգամ Երեւանում չի որոշվում, այլ Քաշաթաղում, Մարտակերտում եւ ԼՂՀ-ի մյուս բնակավայրերում`Լեռնային Ղարաբաղի հանրապետության շինարարությամբ»,- երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նշենք, որ այսօր  մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Վաղը քվեարկության կդրվեն հակահայկական երկու զեկույցներ` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերնագրերով: Զեկույցներից մեկում խոսվում է ՝ ԼՂՀ-ի, մյուսում  Սարսանգի ջրամբարի մասին: Ալեքսանդր Իսկանդարյանի  դիտարկմամբ կա  հավանականություն, որ այդ զեկույցներից գոնե մեկը կանցնի: Իսկանդարյանը գտնում է, որ Հայաստանում գերագնահատեցին այդ զեկույցների, ընդհանրապես, ԵԽԽՎ-ի կարծիքը ԼՂՀ հարցի վերաբերյալ: Նա հիշեցնում է ԵԽԽՎ-ին, 2007 թվականին ընդունված 1416 բանաձեւը, որում նույնպես կոշտ ամրագրումներ տեղ գտան ԼՂՀ հարցի վերաբերյալ: «Որեւէ մեկը հիշո՞ւմ է այն, ի՞նչ նշանակություն այն ունեցավ»,- նկատեց քաղաքագետը: Ալեքսանդր Իսկանդարյանը փաստում է, որ այս բանաձևերը  առաջինը չեն և քաղաքական որևէ հետևանք չեն ունենա. կմնան ընդամենը, որպես փաստաթուղթ: Բանախոսը նկատեց, որ այսօրվա Ադրբեջանը նման անհեռանկար բանաձևերի ընդունումից բացի, այլ բանի  ընդունակ չէ: «Շուտով կտուժի նաև նման բանաձևերի հեղինակ ադրբեջանական լոբբին, քանզի գնալով Ադրբեջանը կունենա լուրջ ֆինանսական կորուստներ՝ կապված այդ երկրի տնտեսական իրավիճակի հետ»,- ասաց նա։ Իսկանդարյանի խոսքով` ԵԽԽՎ-ում մարդիկ այդքան էլ չեն պատկերացնում`ի՞նչ է Ադրբեջանը, Հայաստանը, ԼՂՀ-ն: Անդրադառնալով  ներքաղաքական զարգացումներին քաղաքագետը նշեց, որ  ներքաղաքական փոփոխությունների հույս կարող են լինել միայն 2017-ի ընտրությունները: Իսկ մինչ այդ`ՀՀԿ-ն ում կհամաձայնի կոալիցիա վերցնել, ում `ոչ, ոչինչ էլ չի փոխի, ճիշտ այնպես, ինչպես ոչինչ չփոխվեց, երբ այդ ուժերը ժամանակին դուրս եկան կոալիցիայից: Աստղիկ Ավագյան

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am