Կարմիր և սև խավիարներ` Մեծ Բրիտանիայի դեսպանին. հայ երիտասարդները զայրացած են

Բրիտանիայի դեսպանատան մոտ երեկ` հունվարի 25-ին,  պահանջատիրական ակցիա էր: «Հանուն օրենքի» նախաձեռնության անդմաները պահանջում էին չեղարկել ԵԽԽՎ–ում շրջանառության մեջ դրված 2 հակահայ զեկույցները: Ակցիայի մասնակիցները փորձեցին խորհրդանշական ձևով դեսպանին սև և կարմիր խավիարի տուփեր հանձնել` ակնարկելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խավիարային քաղաքականությանը: «Հանուն օրենքի» հասարակական կազմակերպության անդամ Արման Ղուկասյանը իր ելույթում նշեց , որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի զեկույցները վտանգում են ԼՂ կարգավորման խաղաղ կարգավորման գործընթացը: «Խայտառակ միակողմանի զեկույցներ են: Մենք հասկանում ենք ինչու են այդ զեկույցները միակողմանի, բազմիցս եղել են նախադեպեր, մասնավորապես 2003–2004 թթ-ին, երբ Ադրբեջանը կարողացել է ԵԽԽՎ պատգամավորներին գնել խավիարով,և մենք որոշել ենք արտահայտել մեր վրդովմունքը և հանձնել մեր պահանջագիրը, և սիմվոլիկ կաշառք` խավիարի տեսքով` սև և կարմիր: Ու եթե բրիտանացի պաշտոնյաները շատ են սիրում խավիար, մենք բերել ենք խավիար, որ հրաժարվեն այդ զեկույցներից»,-ասաց Արման Ղուկասյանը:: Հիշեցնենք, որ խոսքը, մասնավորապես, բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» զեկույցների մասին է։ Երկուսն էլ քննարկվելու են հունվարի 26¬-ին ԵԽԽՎ¬-ում կայանալիք նիստին։ Նշենք, որ ակտիվիստները եկել էին անգլերենով գրված «Ամոթ Բրիտանիա», «Մի՛ զբաղվեք Ղարաբաղով, զբաղվեք Իռլանդիայով և Շոտլանդիայով», «Ձեր համար հողակտոր է, մեզ համար` հայրենիք» «Ղարաբաղը մերն ա, Բրիտանիա դավայ դասվիդանիա» գրությամբ կարգախոսներով: Փոխդեսպանի հետ համաձայնություն ձեռք բերվեց, որ եթե բանաձևերը ընդունվեն, ապա բողոքի ակցիայի մասնակիցներին կընդունեն դեսպանատանը և կլսեն նրանց դժգոհությունները: Ակցիայի մասնակիցները իրենց հայտարարություն-պահանջագիրը հանձնեցին փոխդեսպանին: Աստղիկ Ավագյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am