Սիրիայի կալանավայրերում մահացել է մոտ 18.000 մարդ
2011-2015 թվականներին Սիրիայի կալանավայրերում մահացել է մոտ 18.000 մարդ: Այդ մասին ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Իրավապաշտպան կազմակերպությունում պնդում են, որ զեկույցը պարունակում է հարցազրույցներ խոշտանգումների ենթարկված 65 մարդկանց հետ, որոնք պատմել են բանտերում և պահման կենտրոններում սարսափելի բռնությունների մասին:
Amnesty-ի գնահատականներով՝ Սիրիայում 2011 թվականի մարտին ապստամբության սկսվելուց մինչև 2015 թվականի դեկտեմբերը կալանավայրերում մահացել է 17.723 մարդ:
Զեկույցում նշվում է, որ կալանավորները հաճախ դաժան ծեծի են ենթարկվում բանտապահների կողմից անմիջապես բանտ ժամանելուց հետո: Զոհերի թիվն օրական կազմել է միջինը 10 մարդ:
