Ինչ չեն կիսում Վաշինգտոնն ու Մոսկվան` Ղարաբաղում

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա շեշտել է, որ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը կախված է կողմերի քաղաքական կամքից: Նրա խոսքով՝ ավելի վաղ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ազդակ են հաղորդել հակամարտության ընդարձակ կարգավորման մասին բանակցային գործընթացին: «Կարևորն այն է, որ նախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հակվածությունը՝ շփման գծում կայունության հետագա պահպանմամբ: Բացի այդ, ակտիվորեն քննարկվել են առաջարկները, որոնք կարող էին վերականգնել կողմերի միջև խաղաղությունը: Մենք պահպանում ենք լավատեսություն և հավատում ենք, որ այս տարի համանախագահները բարձրաստիճան պաշտոնատար անձանց աջակցությամբ կշարունակեն հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելուն ուղղված աշխատանքը: Վերջիվերջո հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորումը կախված է երկու կողմերի քաղաքական կամքից»,- նշել է ամերիկացի համանախագահը: Ուշագրավ է, որ Ուորլիքը խոսել է Մոսկվայի դերի մասին: Նա ողջունել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հանդես գալ որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երաշխավոր: «Մենք ողջունում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությունն այն ջանքերին, որոնք ուղղված են Ղարաբաղյան հակամարտության կայուն կարգավորմանը հասնելուն»: Նրա խոսքով՝ ԼՂ-ում անվտանգություն ապահովելու նպատակով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը մշտապես դիտարկվել է որպես հակամարտության կարգավորման մաս: Նա հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կապ է պահպանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով հաջորդ հանդիպման կազմակերպման համար: Իսկ ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտապես շփման մեջ են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ և հաճախ են հանդիպումներ անցկացնում։ Նրա խոսքերով՝ թեև օգոստոսի հետ կապված չկա որևէ պլան, համանախագահները փորձում են շարունակել սերտ կապի պահպանումն ու երկու կողմի արտգործնախարարների հետ համագործակցությունը. «Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում երկու նախագահները ցանկություն են հայտնել հանդիպել նորից բանակցությունների միջոցով կարգավորմանը հասնելու համար։ Մենք դիտարկում ենք նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։ Էական առաջարկների դիտարկման համար մենք մշտապես շփման մեջ ենք նախագահների ու նախարարների հետ»։ Ուշագրավ տակտիկա է որդեգրել պաշտոնական Վաշինգտոնը: Ուրոլիքի միջոցով հստակ ուղերձ է ուղարկվում նախ այն մասին, որ վերջիվերջո հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորումը կախված է երկու կողմերի քաղաքական կամքից: Այսինքն, ասել կուզի, որ որևէ կողմ, իսկ տվյալ դեպքում, պարզ է, որ խոսքը Ռուսաստանի մասին է, չի կարող կողմերին ճնշել` զիջումներ պարտադրել: Այնուհետև, ամերիկացի համանախագահը նշում է, թե ողջունում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությունն այն ջանքերին, որոնք ուղղված են Ղարաբաղյան հակամարտության կայուն կարգավորմանը հասնելուն: Մի կողմից սա հստակ ակնարկ է, որ ԱՄՆ-ը գիտի, թե ինչ ուղղությամբ է աշխատում Մոսկվան և ցանկացած փորձ` սահմաններից դուրս գալու դեպքում, չի խրախուսվի: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, այս փուլում, իսկապես կարող են բախվել շահեր: Ռուսաստանի առաջխաղացումը նաև ԼՂ  կարգավորման գործընթացում` Վաշինգտոնը չի կարող թույլ տալ: Ինչ վերաբերվում է արձանագրմանը, որ ԼՂ-ում անվտանգություն ապահովելու նպատակով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը մշտապես դիտարկվել է որպես հակամարտության կարգավորման մաս, ապա սրանով, կարծես, Ուորլիքը փորձում է հիշեցնել, որ ռուսաստանցի խաղաղապահների տեղակայումը, որը վերջին շրջանում լայնորեն շրջանառվում է ռուսական կողմից, չի կարող դիտարկվել, գոնե այս փուլում: Թամար Բագրատունի

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am