Իրանական «Համադան» օդանավակայանից մեկնած ռուսական Սու-34 ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել սիրիական Դեյր-էզ-Զորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «2016թ. օգոստոսի 17-ին Սու-34 ռմբակոծիչները Համադանից ավիահարվածներ են հասցրել ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ: Ինքնաթիռները մաքսիմալ մարտական ծանրաբեռնվածության բեկորաֆուգասային ռումբեր են արձակել»,-ասվում է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ավիահարվածների ընթացքում ոչնչացվել են գրոհայինների հրամանատարական կետերն ու խոշոր ճամբարները:
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը