«Զովք» սուպերմարկետում հայտնաբերվել է ժամկետանց և այլ խախտումներով սննդամթերք

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է անցկացրել «Նոր Զովք» ՍՊԸ-ին պատկանող իրացման ցանցի 15 սուպերմարկետներում, որի արդյունքում հայտնաբերել է մի շարք անհամապատասխանություններ: Մասնավորապես, դիտարկման ընթացքում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ շերտավոր խմոր («Ան-Դավ» ՍՊԸ), եփած երշիկ սիրողական («Ցարիցինո մսամթերքի կոմբինատ» ՍՊԸ), հում ապխտած երշիկ «Ֆիրմային» («Բարի Սամարացի» ՍՊԸ), եփած երշիկ «Սիրողական» («Նատալի Ֆարմ» ՍՊԸ), պաշինա («Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ), եփած երշիկ «Բժշկական» («Նատալի Ֆարմ» ՍՊԸ), եփած երշիկ «Սիրողական-Կրեմլյովսկայա» («Ցարիցինո» մսամթերքի կոմբինատ» ՍՊԸ), սալ («Բարի Սամարացի» ՍՊԸ), Եփած երշիկ «Բժշկական» («Արարատ» Ա/Կ): Առաջնորդվոլով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով (ժամկետանց սննդամթերքը համարվում է վտանգավոր և ենթակա է օգտահանման կամ ոչնչացման)` վերոնշյալ վտանգավոր սննդամթերքը ՍԱՊԾ տեսուչների կողմից անմիջապես հանվել է վաճառքից և հանձնարարվել է ոչնչացնել: Իրացման ցանցում առկա է եղել նաև թերի մակնշմամբ սննդամթերք՝ ձու,  մրգային կիսել, ֆիլե, հում ապխտած երշիկ, նրբերշիկ, աղիքով նրբերշիկ, մածուն և քամած մածուն, թթվասեր, կաթնաշոռ, սառեցված ձուկ, ձկան պահածո, փաթեթավորված Սկումբրիա ձուկ, պանիր Լոռի, կշռածրարված պանիրներ՝ Լոռի, չանախ, թել պանիր, հորած պանիր, սուլուգունի, հավ, հավի թևիկ, հավի կրծքամիս, կարագ, խմորեղենի տեսականի, քաղցր սուջուխ, կոնֆետների տեսականի, սալորաչիր,  հալվա, կաթի փոշի, պաքսիմատ: Հայտնաբերվել է նաև առանց հայերեն մակնշման «Ջերմուկ Գրուպ»-ի արտադրության հանքային ջուր: Տնտեսավարողը մակնշման որոշ թերություններ տեղում շտկել է, իսկ մակնշման խախտմամբ որոշ ապրանքատեսակներ՝ հետ վերադարձրել մատակարարին: Դիտարկումների շրջանակում իրականացված լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Ցարիցինո» մսամթերքի կոմբինատ» ՍՊԸ-ի արտադրության «Սիրողական» տեսակի եփած երշիկի նմուշը ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակով չի համապատասխանում Մաքսային Միության թիվ 034/2013 տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին,  «Նոր Զովք» ՍՊԸ-ի արտադրության Մայրաքաղաքային» տեսակի աղցանի նմուշը ՄԱՖԱՄ, «Վիետնամ» տեսակի աղցանի  նմուշը՝ ՄԱՖԱՄ, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, բորբոսասունկերի անթույլատրելի քանակությամբ չեն համապատասխանում ՄՄ ՏԿ 021/2011-ի պահանջներին: Վտանգավոր սննդամթերքը ոչնչացնել է: Միաժամանակ, Նոր Զովք ՍՊԸ-ի տնօրինության կողմից դադարեցվել է ընկերությանը պատկանող աղցանների արտադրամասի գործունեությունը:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am