Իրանի կովկասյան հայտը. ուրվագծվում է Թեհրան-Թբիլիսի-Երեւան եռյակը

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտոնական Թեհրանը բավական անսպասելիորեն հանդես է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդ լինելու պատրաստակամությամբ: Այդ մասին հայտարարությունն արել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսեին Ջաբեր Անսարին: Ընդ որում, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ «եթե ուշադրություն դարձնենք անցյալին», ապա Իրանը կրիտիկական ժամանակներում փորձել է կանխել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարաձայնությունները: Թե հատկապես ինչ ժամանակաշրջանի մասին է խոսում Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը՝ այնքան էլ պարզ չէ: Սակայն հստակ է, որ Իրանը հայ-ադրբեջանական հակամարտությունում ունեցել է առանձնահատուկ դեր: Ընդ որում, այդ դերը ըստ էության ավելի շատ եղել է բավական համեստորեն քողարկված, զուսպ, առանց ավելորդ աղմուկի, սակայն Իրանը էական դերակատարում է ունեցել հակամարտության թե պատերազմական շրջանում, թե դրանից հետո կարգավորման գործընթացում: Ներկայումս, երբ տեղի է ունենում Իրանի տնտեսա-քաղաքական ապաշրջափակման գործընթաց, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Իրանի հայտարարությունը ըստ էության վկայում է Թեհրանի բավական ակտիվ տրամադրվածության մասին: Ընդ որում, ոչ միայն ղարաբաղյան հարցում, այլեւ տարածաշրջանային զարգացումներում ընդհանրապես, քանի որ ղարաբաղյան հարցը, որպես այդպիսին, տարածաշրջանային լայն խնդիր է, ոչ թե լոկալ հակամարտություն: Մինչ Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստակամությունը, իհարկե՝ հարկավոր է հասկանալ, թե Իրանի այդ հայտին ինչպես կվերաբերեն հակամարտության կարգավորման ներկայիս միջնորդները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը: Այստեղ միանշանակ է, որ մեկ կարծիք լինել չի կարող, քանի որ բոլոր երկրները ունեն իրենց շահերը, եւ դրանք հակասում են՝ առավելապես ԱՄՆ-Ֆրանսիա եւ Ռուսաստան բաժանումով: Իրան-Արեւմուտք հարաբերությունների կարգավորման գործընթացով Իրանի համար նվազում է Ռուսաստանի դերը, եւ Թեհրանն ըստ էության դառնում է Մոսկվայի մրցակից: Եվ այս մրցակցության առանցքային հարթություններից մեկն, իհարկե, Կովկասն է: Բնական է, որ ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ակտիվության հայտ՝ Իրանը ներկայացնում է տարածաշրջանային ակտիվ քաղաքականության հայտ: Սա, բնականաբար, սպասելի էր, եւ այստեղ մրցակցություն է առաջանում եւ Մոսկվայի, եւ նաեւ Անկարայի հետ: Առավել եւս, որ Անկարան տարիներ շարունակ փորձել է ներգրավվել միջնորդական ֆորմատում, սակայն չի հաջողել: Եվ այս առումով, իհարկե, դժվար է պատկերացնել, որ Իրանի միջնորդությունն իրատեսական է, իրատեսական է, որ Թեհրանը դառնա Երեւանի ու Բաքվի միջեւ միջնորդ: Մյուս կողմից, սակայն, այստեղ, իհարկե, սա խնդրի կամ այսբերգի, այսպես ասած, երեւացող մասն է: Իրականում Թեհրանի այս բաց հայտը ավելի հետաքրքրական է ռազմավարական, հեռանկարային իմաստով, քանի որ ըստ էության Կովկասում աշխարհաքաղաքական նոր վեկտորի ընդգծման մասին է՝ իրանական վեկտորի: Իսկ սա, իհարկե, շատ ավելի լայն սահմաններ եւ հեռանկարներ ունեցող խնդիր է, քան զուտ ղարաբաղյան կարգավորումը: Մեծ հաշվով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ միջնորդ դառնալու Իրանի հայտարարությունը հայտարարություն է Կովկասում ակտիվ խաղացող դառնալու մտադրության մասին, որում, իհարկե, Թեհրանը սահմանում է իր առաջնահերթությունը՝ կայունություն եւ անվտանգություն: Եվ եթե դատելու լինենք այն իրողությունից, որ ներկայումս Կովկասում ակտիվ են այն խաղացողները, որոնց քաղաքականությունը միտված էր ապակայունացման եւ պատերազմի շանտաժներին ու սպառնալիքներին, դրանցով հարցեր լուծելուն՝ խոսքը, մասնավորապես, Մոսկվա-Բաքու-Անկարա եռյակի մասին է, ապա Իրանի ակտիվության հայտը միանշանակ ողջունելի է, եւ այստեղ իհարկե՝ ոչ ընթացիկ քաղաքականության, սակայն հեռանկարների առումով ակնհայտորեն ուրվագծվում է Թեհրան-Թբիլիսի-Երեւան եռյակը, որոնց համար հարցեր լուծելու միջոցը ոչ թե պատերազմն է կամ դրա շանտաժը, այլ խաղաղությունն ու կայունությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 88 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am