«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարիկ Գալստյանին դանակահարել են

Օգոստոսի 16-ի գիշերը, ժամը 04:00-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակահարել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գարիկ Գալստյանին: Դեպքից րոպեներ առաջ Գարիկն իրենց տան պատշգամբի տակ նկատել է երկու անհայտ անձանց, որոնցից մեկը, ինչպես ինքն է պատմում, պտտվել է իր մեքենայի շուրջ, մյուսը՝ նայել բնակարանի ուղղությամբ: Գալստյանը դուրս է եկել պատշգամբ, պարզելու, թե ովքեր են նրանք: Վեճ է ծագել, որը շարունակվել է Գալստյանի բնակարանից քիչ հեռու գտնվող այգում: Գարիկը պատմում է. «Երբ հասանք այգի, այդ մարդիկ, որ մինչ այդ ասում էին, թե՝ բակը հանրային տարածք է, բոլորինն է եւ այլն, խոսակցության թեման փոխեցին, հարցրին՝ «Սանա ծռեր»-ին ինչպե՞ս ես վերաբերվում, պատասխանեցի՝ գերազանց, նրանց արածը հերոսություն է, շարունակեցին՝ բա իրենց արածներին ինչպե՞ս ես վերաբերում, ասեցի՝ էլի գերազանց: Այս խոսքիս վրա սկսեցին երկուսով բռունցքներով  հարվածել ու շարունակեցին հարվածել դանակով: Ձեռքով պաշտպանվում էի եւ ձախ ձեռքիս ափին դանակի երեք հարված ստացա»: Գալստյանի խոսքով՝ ծեծի ընթացքում անծանոթները հայհոյել են «Սանա ծռեր» խմբի անդամներին, ասել՝ Սերժ Սարգսյանը մեր նախագահն է, ոչ մեկ իրավունք չունի նրա դեմ դուրս գալ: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը, որ հուլիս ամսից շարունակվող հանրահավաքներին մասնակցում է, կարծում է, որ իրեն ծեծի են ենթարկել իշխանական թևի ներկայացուցիչները: Պատահարի մասին ոստիկանությանը չի տեղեկացրել: Ասում է՝ մինչ այդ այլ գործերով ոստիկանություն բողոք է ներկայացրել, սակայն որևէ բան չի բացահայտվել, որևէ մեկը չի պատժվել: «Իրենք էլ գիտեն, թե ովքեր պետք է արած լինեն այս ամենը կամ, եթե անգամ պարզեն էլ, չեն ասի»,- նշում է Գալաստյանը: hetq.am

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am